հրաժարական
Ղազախստանի նոր նախագահը հանդիսավորապես երդվեց
Ղազախստանում այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստ է անցկացվել, որի ժամանակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդի առաջ և դարձել Ղազախստանի նախագահ: Խորհրդարանի շենքի առջև կարմիր գորգ էր փռված, որ նախատեսված էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նախագահի լիազորությունները ստանձնող Կասիմ Ժոմարտ Տոկաևի համար: Ձեռքը Սահմանադրության վրա, օրհներգի հնչյունների ներքո՝ Տոկաևը հանդիսավորապես արտաբերեց երդման տեքստը: Կենտրոնական…
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ: Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը: Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք…
Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի պաշտոնից Զարիֆի հրաժարականը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։ «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։…
Ռոհանին չի ստորագրել Զարիֆի հրաժարականի դիմումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե նախագահ Ռոհանին ստորագրել է ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը,- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: «Հանրապետության նախագահի կողմից Զարիֆի հրաժարականի ընդունման մասին շրջանառվող լուրերը կտրականապես հերքում եմ»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Վաեզին:
Իրանի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել
Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ լքում է պաշտոնը: «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ», – գրել է Instagram-ում Մուհամմեդ Ջավադ Զարիֆը: Պատգամավորները Զարիֆի հրաժարականը քննարկելու են…
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: «Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր…
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Թուրքիայի խորհրդարանի նախգահ Բինալի Յըլդըրիմը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ։Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Իր հրաժարականը նա բացատրել է նրանով, որ պատրաստվում է առաջադրվել և մասնակցել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին, որոնք կկայանան մարտի 31-ին: Նշենք, որ Յըլդըրիմը խորհրդարանի նախագահ էր ընտրվել անցած տարվա հուլիսին։ Մինչ այդ 2016–2018թթ. նա զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը և հրաժարական…
Թերեզա Մեյը կարող է ամռանը հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Պարբերականը նաև…
Պաղեստինի կառավարությունը հրաժարական տվեց
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Asharq Al-Awsat թերթը: Առկա տեղեկատվության համաձայն, Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական Է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել Է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին: Պաղեստինյան կառավարության…
Կառլոս Գոնը հրաժարական է տվել Renault-ի ղեկավարի պաշտոնից
Կառլոս Գոնը հրաժարականի դիմում է ներկայացրել Renault կորպորացիայի տնօրենների խորհրդին գլխավոր տնօրենի պաշտոնից, Այդ մասին Bloomberg-ին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ Դավոսում տնտեսական ֆորումի ընթացքում տված հարցազրույցում։ «Կառլոս Գոնը հինգշաբթի հրաժարական է տվել», – ասել է Լե Մերը: Այժմ Կառլոս Գոնի հրաժարականը պետք է ընդունի տնօրենների խորհուրդը: Այն հինգշաբթի առավոտյան…
Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարը հրաժարական է տվել
Իսրայելական Գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտը հրաժարական է տվել. հայտնում է РИА Новости-ն: Նա Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ հաջող արշավի ղեկավարն է: Այզենկոտը հրաժարական է տվել 40 տարվա ռազմական ծառայությունից հետո, ընդ որում` 4 տարին` առավելագույն հնարավոր ժամկետը, գլխավոր շտաբի պետի պաշտոնում է անցկացրել:
Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի: Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը: Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից…













