հրշեջ-փրկարարներ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 7 հա, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 6000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա,…
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի շինություններից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: «Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ։ Հրշեջ_փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է…
Թաիրով գյուղում բռնկված հրդեհը մարվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ…
Հրդեհ նախկին Պրագա հյուրանոցի շենքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և…
Քաղաքացին ընկել է Փամբակ գետը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
113 հա խոտածածկ տարածքներում մարվել է բռնկված հրդեհները. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հրապարակել է. «Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ…
Հրդեհ Լոռու մարզում
Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 5-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել է…
Գորիս-Սիսիան ճանապարհին մեքենան ընկել է ձորակը․ տուժածները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս., ծնված 1985 թ.) դուրս է եկել…
Հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս է բերվել ձորից հատուկ տեխնիկայի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 30-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 29-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող ձորը գլորված հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 19:45-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս է բերվել ձորից: Այս մասին…
Հրշեջ-փրկարարները զովացնում են քաղաքացիներին
Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին սիրով մասնակցում էր ԱԻ նախարարությունը: Այս տարվա աննախադեպ հրդեհներին դիմակայած հրշեջ-փրկարարները զովացնում էին մեծերին և փոքրերին՝ ամբողջացնելով տոնի միասնականությունը: Ավանդույթի և սովորույթի համաձայն` ԱԻՆ-ն ամենուր էր՝ պետական, համայնքային, բակային մեծաթիվ միջոցառումներում՝ միշտ իր քաղաքացիների կողքին:
Հայ պատանի հրշեջները Բելառուսում կմասնակցեն փրկարարների 17-րդ միջազգային մրցույթ-հավաքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աջակցությամբ` Երևան քաղաքի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ ջոկատի տարածքում պատանի հրշեջ-փրկարարները ցուցադրեցին Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում կազմակերպվելիք 17-րդ միջազգային մրցույթ-հավաքի թիմային պարապմունքները: Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է սովորեցնել պատանիներին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու հմտությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև: Մարզումների առաջին…
Բախման հետևանքով երկու ավտոմեքենա է այրվել
Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված…
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Ապրիլի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում գտնվող ամառանոցի տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «առաջին տեղամաս» կոչվող հատվածում՝ մոտ 20 եղևնի և մոտ 1…
Մրցում են պատանի հրշեջ-փրկարարները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստան մարզական միության սպորտային հրապարակում տեղի ունեցավ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական 7-րդ առաջնությունը, որը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորվել են 12-16 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմեր: Մարզական 7-րդ առաջնության սկզբում մասնակիցներին ողջունեց ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը: Իր խոսքում ԱԻ փոխնախարարը կարևորեց նմանատիպ մարզական մանկապատանեկան միջոցառումների անցկացումը,…
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Մարտի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ փողոցում՝ 400 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին՝ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար…















