Ձյուդո
Հայ ձյուդոիստները ձախողել են օլիմպիական վարկանիշային մրցաշարը
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվեցլ է Եվրոպա օփեն անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ): Նրանք, ավաղ, ձախողվել են հենց մեկնարկում` պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին: Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և…
Ձյուդոիստները միջազգային վարկանիշային մրցաշարերի կմասնակցեն
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ): Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: Պարապուրդի չեն մատնվում նաև մեր առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ): Նրանք կմասնակցեն հաջորդաբար…
Հայ ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել միջազգային մրցաշարում
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացել է ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում են եղել Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (81 կգ): Նրանց հաշվին գրանցվել է մեկական հաղթանակ և պարտություն: Արդյունքում երկուսն էլ անմասն են մնացել խաղարկված մրցանակներից: Հաղորդում է armsport.am-ը։
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց Թել-Ավիվի Գրան Պրիի հետագա պայքարից
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներից Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց Թել-Ավիվի Գրան Պրիիում: Գրան Պրիի առաջին գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեխ Եդիևի հետ և գերազանցեց նրան: Հաջորդ փուլում հայաստանցի մարզիկի հակառակորդը Տաջիկստանը ներկայացնող Բեհրուզի Խոջազոդավն էր: Այս գոտեմարտում Կարապետյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից, հայտնում է 1in.am-ը: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ ունի 90 կգ քաշային կարգում,…
Հայ ձյուդոիստները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Հայաստանի առաջատար ձյուդոիստներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ) մեկնել են Թել-Ավիվ` մասնակցելու տարվա առաջին Գրան Պրի մրցաշարին: Հայնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 54 երկրի շուրջ 420 մասնակիցների հետ նրանք 2500 տեղանոց «Շլոմո-Արենա» մարզապալատում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Մրցանակակիր եռյակը կվաստակի հաջորդաբար 700, 490 և 350 վարկանիշային միավոր: Բացի…
Ձյուդոյի ՀՀ հավաքականի անդամը չինական մրցաշարում
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը մասնակցում է չինական մաստերս մրցաշարի: Մրցաշարի առաջին գոտեմարտում Կարապետյանն ուժերը կչափի Ճապոնիան ներկայացնող Սոիչի Հաշիմոտոյի հետ: Չինական մրցաշարին մասնակցում է աշխարհի մոտ 230 մարզիկ 53 երկրից:






