ղեկավար
Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի ղեկավարին
Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի…
Արծվանիստի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ նա համայնքին պատճառել է 7 միլիոն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել նույն մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016թ.նոյեմբեր ամսից մինչև 2018թ. ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակները ապամոնտաժել է՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության…
Շամլուղի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից յուրացրել է 15 միլիոն դրամից ավել գումար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող…
Պոչետինոն հայտարարել է, որ ինքը պատասխանատու չէ Տոտենհեմի տրանսֆերների համար
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ լոնդոնյան թիմում ինքը գործ չունի տրանսֆերների հետ: «Ես գլխավորը չեմ և ոչինչ չգիտեմ իմ մարզիկների իրավիճակի մասին: Ես պարզապես մարզում եմ նրանց և փորձում եմ առավելագույն օգուտ քաղել նրանցից: Վաճառել, գնել մարզիկ, կնքել կամ չկնքել գործարք, դա իմ ձեռքի գործը չէ, դա ակումբի և նրա նախագահի ՝…
ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Լոռու մարզի բնակիչներին
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ,…
Չկալովկայի նախկին ղեկավարը համայնքի օրինական շահերին պատճառել է շուրջ 3,4 միլիոն դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական…
Վերականգնողական աշխատանքներ են ընթանում Կոմիտասի պողոտայում. Արման Դանիելյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նոր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութում ներկայացվում փողոցում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: «Կոմիտասի պողոտա՝ եկեղեցու մոտ, մայթը ազատվում է …»,- գրել է նա տեսանյութին կից: https://www.facebook.com/aram.danielyan.14/videos/2572113839548486/
Հայտնի են ԵԽ ղեկավարի թեկնածուները
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից: Այս մասին նշվում է ԵԽ մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածած հաղորդագրության մեջ: Թեկնածուների մեջ կա 2 կին՝ գերմանացի Սքա Քելլերը՝ «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից, և իսպանացի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաև երկու տղամարդ.…
Թրամփը Պենտագոնի ղեկավարի իր թեկնածուն ունի․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մարկ Էսպերի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ Էսպերը պատրաստում է իր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես նշվում է, Թրամփն իր կողմնակիցներին խնդրել է աջակցել Էսպերին:
Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության…
Մեղադրական դատավճիռ է կայացվել Միխայլովկա համայնքի ղեկավարի նկատմամբ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության…
Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վանեվանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքը իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են…
Walt Disney Company-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից
Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ 2021-ին կազատվի պաշտոնից: «Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021-ին: Ես ուզում եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է: Ես ղեկավարում եմ 2005 թվականից սկսած և 2021-ին վերջապես կգա այն ժամանակը, որ ես աշխատանքից դուրս կգամ»,- ասել է Այգերը: Նշվում է, որ Այգերը երկու…
Warner Brothers կինոընկերության ղեկավարը պաշտոնաթող է եղել անհավատարմության մեղադրանքներից հետո
Warner Brothers կինոընկերության ղեկավար Քևին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով WarnerMedia-ի գործադիր տնօրեն Ջոն Սթենքիին: Ցուձիհարան ներողություն է խնդրել աշխատակիցներից և հայտնել, որ որոշում է ընդունել հեռանալու «երկար ինքնավերլուծությունից և Սթենքիի հետ ստեղծված իրավիճակի քննարկումներից հետո»: Մարտ ամսին Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել է Ցուձիհարայի և բրիտանացի…














