fbpx
Սպորտ

Պոչետինոն հայտարարել է, որ ինքը պատասխանատու չէ Տոտենհեմի տրանսֆերների համար

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ լոնդոնյան թիմում ինքը գործ չունի տրանսֆերների հետ:

«Ես գլխավորը չեմ և ոչինչ չգիտեմ իմ մարզիկների իրավիճակի մասին: Ես պարզապես մարզում եմ նրանց և փորձում եմ առավելագույն օգուտ քաղել նրանցից: Վաճառել, գնել մարզիկ, կնքել կամ չկնքել գործարք, դա իմ ձեռքի գործը չէ, դա ակումբի և նրա նախագահի ՝ Դանիել Լեվիի, ձեռքերում է: Հիմա իմ գործը կայանում է, որ մարզեմ թիմը: Իհարկե, ես եմ բոսը, ով որոշում է խաղի ռազմավարությունը, մարզումները, իմ ոլորտում, բայց այլ ոլորտում ես ոչինչ չգիտեմ», -Պոչետինոյի խոսքեր է մեջբերում ESPN-ը:

Վերջին մրցարշավում «Տոտենհեմը» զբաղեցրեց չորրորդ տեղը անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նա պարտվեց «Լիվերպուլին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ