ղեկավար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկումն է կանխատեսել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նոբելյան մրցանակի համաժողովի ընթացքում նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: «Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև»,…
Ախուրյանի ղեկավարը հերքում է՝ վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին լուրը
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում 2020 դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը չի եղել Ախուրյան համայնքի ազգաբնակչության, վարչական ղեկավարների, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի անունից»: Ավելի վաղ՝ ՀՅԴ Շիրակի Facebook-ի էջում հայտարարություն էր տարածվել, թե վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջին միացել է նաև Ախուրյանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի…
Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել և գործում են դպրոցները
Արցախի Մարտակերտի շրջանում առաջնահերթ խնդիրներից է բնակարանային ապահովման լուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը: «Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի 70-80 տոկոսը: Ընդ որում՝ հիմնովին ավերված բնակարանների թիվը համեմատաբար փոքր է: Մեծամասամբ վնասվել են բնակելի շենքերի ու առանձնատների տանիքներն ու…
Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան
Աղավնոյում գտնվող լրագրող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը մնում է իր հանայնքում՝ կնոջ և 5 երեխաների հետ։ Համայնքում կան այլ երեխաներ և կանայք ևս, ընդհանուր՝ 9 ընտանիք։ Ասում են՝ դուրս չեն գալու։ Երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում, օնլայն էլ չեն կարող մասնակցել դասերին՝ ինտերնետ…
Արմեն Սարգսյանն ընդունել է Իմ քայլը խմբակցության մի խումբ պատգամավորների
Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական…
Վարչապետը աշխատանքից ազատել է Տաթև Անտոնյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Տաթև Անտոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային…
Թշնամու առգրավված հետևակի մարտական մեքենաներից մեկի զենք-զինամթերքների ցանկը հայտաբերվել է
Ալեն Ղուլյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Թշնամու 181-րդ մոտոհրաձգային բրիդադի 2-րդ գումարտակից առգրավված հետևակի մարտական մեքենաններից մեկի զենք-զինամթերքների ցանկն է։ Տղերքը պատմում են, որ այս ՀՄՄ-2-ի անձնակազմը առանց մի կրակոց արձակելու է տեխնիկան թողել փախել ։ Փողը փայլում էր։ Հա, մեկ էլ տղեքը պատմեցին, որ ՀՄՄ-ի հրամանատար ենթասպա Խայալ Սալամովը ուժեղ…
30 տարվա մեջ առաջին անգամ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում․ Արուսյակ Հայրապետյան
Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ֆիքսենք, որ երեսուն տարվա մեջ թերևս առաջին անգամ է, որ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում։ Առաջին անգամ է, որ չկա դասալիք, այլ երկրի շահն ավելի վեր դասող, վախկոտ, ծախու կամ թերի ղեկավարության զգացողություն։ Ֆիքսենք, որ ՊՆ փայլուն արդյունքներով հպարտանալու էս թանկ զգացողությունը համեմված չէ այլևս…
Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար
Առողջապահության նախարարության հրավերով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) հյուրընկալել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ստրատեգիկ հարցերով խորհրդատու Լև Զոհրաբյանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին: Այցի շրջանակներում ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար անցկացվել են դասընթացներ Գլոբալ հաշվետվության կազմման սկզբունքների, ցուցանիշների և որակյալ տեղեկատվության հավաքագրման պահանջների վերաբերյալ։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել…
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը․ Սերգեյ Շոյգու
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջերս 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը։ Սերգեյ Շոյգունի խոսքով՝ վերջերս ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են իրականացնել փորձնական թռիչքներ ռուսական տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածների իմիտացիայով։ Շոյգուն շեշտել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռները առնվազն 10 անգամ երկինք են…
Նեղություն քաշեք ու Իմ քայլի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք. Իվետա Տոնոյանի արձագանքը
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Լիլիթ Մակունցի հայտարարությանը: ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է,…
ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է հաղթահարվել 2 տարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում ելույթ ունենալիս կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2 տարվա ընթացքում։ Նա համեմատություն է տարել նախորդ դարի առաջին քառորդում բռնկված իսպանկա գրիպի համաճարակի հետ, որը հաղթահարվել է 2 տարում։ Գեբրեյեսուսը նաև հույս է հայտնել, որ ներկայից տեխնոլոգիաները թույլ կտան կրճատել այդ ժամկետը։
Նույնիսկ աբսուրդը ինչ-որ տրամաբանական սահմաններ պիտի ունենա. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը: «Չէ, բայց դուք վերջն եք Ուրեմն, կուսակցության աշխատակազմի մի ղեկավար ունենք, հանգիստ, խաղաղ, պարկեշտ, գործից հասկացող մի մարդ, անունը` Ռուբիկ Մանուկյան: Հիմա Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, էդպես էլ է պատահում, ու մարդը որոշել է գնալ թոշակի,…















