fbpx
Արցախ

Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան

Աղավնոյում գտնվող լրագրող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը մնում է իր հանայնքում՝ կնոջ և 5 երեխաների հետ։ Համայնքում կան այլ երեխաներ և կանայք ևս, ընդհանուր՝ 9 ընտանիք։ Ասում են՝ դուրս չեն գալու։ Երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում, օնլայն էլ չեն կարող մասնակցել դասերին՝ ինտերնետ չկա։

Ադրբեջանցիները գյուղ չեն մտել, Աղավնոն Գորիսի Ստեփանակերտ տանող ճանապարհի առաջին արցախյան գյուղն է, մայրուղուն շատ մոտ է, այն ընկնում է մարդասիրական միջանցքի տարածքում, որի անվտանգությունը պիտի հսկեն ռուս խաղաղապահները։

Գյուղի համայնքապետն ինքն է գիշերը հսկում գյուղի անվտանգությունը, մնացած ընտանիքները ամենից շատ և կարելի է ասել միայն նրան են վստահում։ Ռուս խաղաղապահները ճանապարհին ունեն ուժեր, սակայն ոչ այնքան շատ, որ վստահաբար ասենք, թե ադրբեջանցիները չեն կարող թափանցել գյուղ։

Ի դեպ, Աղավնոյում բջջային կապն ու ինտերնետը շատ վատ են գործում, տան ներսից զանգ կատարել չի ստացվում, գյուղում կան բացօթյա տարածքներ, որտեղից հնարավոր է զանգ կատարել։ Բնակիչներն ասում են՝ եթե հրատապ բան լինի, չեն կարողանա անգամ զանգել ու օգնության կանչել։ Նաև 4 օր է՝ հոսանք չկար գյուղում։

Աղավնոյի բնակիչներին մեր իշխանությունները չեն ստիպել, որ դուրս գան, բայց շատերը գնացել են՝ տանելով տան դռներն ու տանիքի թիթեղներն անգամ։ Անդրանիկ Չավուշյանն ասում է, որ ներքին կարգով խրախուսել են մարդկանց դուրս գալ տներից»։

https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10222427777516268?__cft__%5B0%5D=AZUg1iPU8eJEZ8el_lfGYUIs_-TqLJ6vRQWPBjH14zTrdHs6RjSilzXkvbN5aGAJmzuhrvcMj5JJ7zodUchEzTaq77MLaovr4wiNGkAhLhLohhd21YSa4nymEOIRsnnuQ48cL6uxlZ3vxkOepTKVdgZL&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ