Ճապոնիա
ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ. Հարցազրույց Կուդոյի ֆեդերացիայի ղեկավարության հետ
Կուդոն համեմատաբար նոր մարտարվեստ է, այն հիմնադրվել է 1981 թ.-ին Ճապոնիայում՝ Աձումա Տակաշիի կողմից: Կուդոյի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007 թ.-ին: Azat.tv-ի նկարահանող խումբը հանդիպեց Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի անձնակազմին, ովքեր ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, բարձրաձայնեցին առկա խնդիրները և ապագա անելիքները: Մանրամասները տեսանյութում.
Շունն ու խոզը միասին պատուհան են լվացել
Ճապոնիայում 2018 և 2019 թվականի խորհրդանիշները հանդիպել են: Նրանք միասին լվացել են հյուրանոցներից մեկի պատուհանները: Մաքրության ոլորտի մասնագետները պատահական չեն հագել շան և խոզի զգեստներ. նրանց համար դա հատուկ արարողակարգ է: Ճապոնացիների համար 2019 թվականը պատմական է. ապրիլի 30-ին ավարտվելու է Հեյսեյ դարաշրջանը, որին հետևելու է նոր կայսրի կառավարման ժամկետի մեկնարկը:
Huawei և ZTE ընկերություններին արգելել են մասնակցել պետական գնումներին Ճապոնիայի տարածքում
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր Է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ Է կրում եւ կարող Է…
Ճապոնիայի ափերում բախվել է ԱՄՆ երկու ռազմական օդանավ
Ճապոնիայի ափերում բախվել են ԱՄՆ ռազմական F/A-18 կործանիչ-հրթիռակոծիչն ու KC-130 ինքնաթիռ-լիցքավորիչը: Երկու օդանավերն ուսումնական թռիչք էին կատարում: Նրանց թռիչքը մեկնարկել էր ԱՄՆ Իվակունի ծովային հետևակի բազայից: Տեղեկացնում է aysor.am-ը։ Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել օդանավերում: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Nissan-ը կարող է վերանայել Renault-ի հետ համագործակցությունը
Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo գործակալությունը: Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկավան ասել է, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են: Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը:…
Աշխարհի ուժեղագույն բանակների թոփ տասնյակը
«Global Fire power» կազմակերպության մասնագետները կազմել են 2018 թվականի աշխարհի ուժեղագույն բանակ ունեցող երկրների ցանկը՝ փոխանցում է 168.am-ը: Հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն, որոնցից են տարբեր երկրների զինված ուժերի տեխնոլոգիական հագեցվածությունը, մարդկային ուժը, բարձր տեխնոլոգիաները, մարտադաշտում երկարատև մարտեր մղելու կարողությունը։ Կազմակերպության ներկայացրած տվյալներով` Թուրքիան այդ ցուցակում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ըստ «Global Fire power»-ի պաշտոնական…
Ձերբակալվել է Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը
Ճապոնիայում ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավար Կարլոս Գոնը, այդ մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Նրան մեղադրում են ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Գոնին կասկածում են այն բանում, որ նա միտումնավոր խեղաթյուրել է սեփական վճարումների չափերի մասին տեղեկատվությունը` հարկերից խուսափելու համար:








