ՃՈ
ՃՈ-ն տուգանել է Աննա Հակոբյանին
ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Facebook-ում գրել է. Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա…
Մարտի 16-ից 22-ը հայտնաբերվել է ոչ սթափ 61 վարորդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացնելով մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մի մեքենայի վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող ձայնազդանշանային սարքավորում, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության…
Եթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով՝ Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտիով նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ ձախ՝ նախկին միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Կոչ ենք անում…
Խոշոր ավտովթար Երևանում
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։ Ինչպես դեպքի վայրից…
Մարտի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում
Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես և Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020 թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում՝ Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի…
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։ Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր…
Առաջարկվում է դադարեցնել ՃՈ և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Նախագծի հիմնավորման…
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։ Հայտնաբերվեց նաև թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի…
Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 10-ից 16-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 181 մեքենա, որոնցից 19-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով…
ԱԻՆ-ն ու ՃՈ-ն Շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ճանապարհներին
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային…
ՃՈ հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի…
Երթևեկեք բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում. ՃՈ
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթև մարդատարների համար դժվարանցանելի են: Ինչպես և Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական…
Երևանը կկահավորվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 37 լուսացույցով
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր: «Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի…














