ՃՈ
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ 4 քաղաքաներում․ հայտնաբերվել է 330-ից ավելի խախտում
Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին և 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ…
Ո՞վ է 2020-ի լավագույն ճանապարհային ոստիկանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անվտանգ երթևեկության կազմակերպումը բարդ խնդիր է, և այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը: Մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում որևէ վթար կամ պատահար տեսնելիս մտածում ենք՝ մեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել, վարորդը պահպանե՞լ է երթևեկության կանոնները, սթա՞փ է եղել, թե՝ ոչ: Հարցեր, որոնք հենց ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են, գրում է ՀՀ ոստիկանության պաշտոանական կայքը։ Հատկապես…
Դատախազը ՃՈ-ում հանցագործությունների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ոստիկանապետին
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։ Դեպքի առթիվ…
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կտեղադրվեն նոր սերնդի լուսացույցներ
Այսօր՝ մարտի 30-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։ ՃՈ-ն այս փոփոխությունն իրականացնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։ Նշվում է նաև, որ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։
Վաղվանից Արշակունյաց պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարավի (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և…
3 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու համար․ մանրամասնում է ՀՔԾ-ն
Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները, հարկ ենք համարում առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի…
Մյասնիկյանում դժվարանցանելի խցանում է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մյասնիկյան պողոտայում 12:47-ի դրությամբ՝ երկար ձգվող խցանում է։ Այն առաջացել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին մեզ հայտնեց Azat.TV-ի աղբյուրը։ Այս պահին տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ու որոշ ժամանակ հետո, ամենայն հավանականությամբ, ճանապարհը կազատվի։
Մեկ օրում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ․ Ոստիկանություն
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Մասնավորապես, հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել…
Մեկ օրում Ոստիկանությունը հայտնաբերել է ոչ սթափ 34 վարորդ
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Մասնավորապես, հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել…
Հունվարի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է 23 ոչ սթափ վարորդ
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Մասնավորապես, հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ,…
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության…
Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական…
Տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման կանոնների փոփոխություններն ու լրացումները
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու…
ՄԻՊ-ի օգնությամբ քաղաքացուն է վերադարձվել իր ավտոմեքենան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական…













