Մագնուս Կարլսեն

  • Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ: Այնուհետև անցկացվել են կայծակնային խաղի (բլից)…

    Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Կարլսենին ու գրավեց վերջին հորիզոնականը
  • Grand Chess Tour մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը պարտություն կրեց Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենից: Մյուս կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այսպիսով՝ Լիրենը և Վաշիե-Լագրավը կպայքարեն առաջին հորիզոնականի համար, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ 3-րդ տեղի համար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։  

    Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Լիրենին
  • Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում երեկ մեկնարկեց Գրանդ Չեսս Տուր մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցում են Գրանդ Չեսս Տուրի բոլոր մրցաշարերի արդյունքներով 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները: Ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը 67,5 միավորով զբաղեցրել է Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը 43,8 միավորով դարձել է երկրորդը, Լևոն Արոնյանը 37,5 միավորով գրավել է 3-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 36,8 միավորով՝ 4-րդ հորիզոնականը:…

    Grand Chess Tour․ Արոնյանն ու Կարլսենը իրենց մրցակիցների հետ խաղաղ դաշինք կնքեցին
  • Հնդկաստանում ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Տատա Սթիլ մրցաշարը։ Դրան մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով անհաջող հանդես եկավ մրցաշարում։ Նա ընդհանուր հաշվարկում վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը։

    Ձախողված Տատա Սթիլ․ Արոնյանը վերջինն է
  • Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը կմասնակցի Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին: Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր: Տատա Սթիլ մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են լինելու Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան և Վիդիթ Գուջրաթին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամտի…

    Լևոն Արոնյանը կմասնակցի Տատա Սթիլ հզոր մրցաշարին
  • Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը, որը աշխարհի գործող չեմպիոնն է, ռեկորդ է սահմանել: Նորվեգացին ունի ամենաերկար հաղթողի շարքը, որը կազմում է 101 խաղ: Հայ շախմատիստ Լևոն Արոյանի հետ խաղում Կարլսենը ռեկորդ սահմանեց: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով։ Կառլսենի վերջին պարտությունը գրանցել էր  2018 թվականի հուլիսի 31-ին։ Այդ ընթացքում նա 33 անգամ հաղթել էր,…

    Կարլսենը նոր շախմատային ռեկորդ է սահմանել
  • Մեն կղզում եզրագծին է մոտենում FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացել են մրցման 10-րդ տուրի պարտիաները։ տուրից առաջ Արոնյանը 3 շախմատիստների՝ Կարուանայի, Անտոն Դավիդի և Նակամուրայի հետ 6,5 միավորով կիսում էր առաջին հորիզոնականը։ Նշված տուրում հայ շախմատիստին բաժին հասավ Նակամուրան, իսկ Կարուանային Անտոն Դավիդը։ Արոնյանը սևերով…

    Grand Swiss 2019․ Արոնյանը վերջին տուրից առաջ կորցրեց առաջատարի դիրքերը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը մոտենում է եզրագծին։ Երեկ կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Ընդհանուր առմամբ հավասար ընթացած պարտիան ավարտվեց 41-րդ քայլում՝ խաղաղ դաշինքով։ Տուրի արդյունավետ պարտիաները 2-ն էի։ Մեկում Դինգ Լիրենը սպիտակներով հաղթեց Ֆաբիանո Կարուանային։ Իսկ մյուսում…

    Grand Chess Tour․ Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ
  • Grand Chess Tour St. Louis 2019 արագ շախմատի մրցաշարում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները։ Մրցմանը մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Առաջին 3 տուրերում հաղթանակ տանելուց հետո Արոնյանը 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ։ 5-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր։ Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլում ստիպեց…

    Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին
  • Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

    Արոնյանը կրկին աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակում է
  • Խորվաթիայում ավարտվեց Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը։ Հայազգի գրոսմայստերը կարողացավ մնալ անպարտելի՝ վաստակելով 6 միավոր 11 տուրում։ Արոնյանը 10 ոչ-ոքի խաղաց և տարավ մեկ հաղթանակ։ Վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ ու 44-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքի։ Այսպիսով, Արոնյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-րդ…

    Grand Chess Tour․ Արոնյանը մնաց անպարտելի
  • Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ՝ հուլիսի 5-ին կայացան մրցության 9-րդ տուրի պարտիաները։ Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցեց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 49-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։ Սա Արոնյանի թվով 8-րդ ոչ-ոքին էր։ Հայ գրոսմայստերը 9 տուրերից հետո կիսում է մրցաշարային…

    Grand Chess Tour․ Արոնյանը մրցեց մրցաշարի առաջատար Կարլսենի հետ
  • Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Երեկ՝ հունիսի 1-ին կայացան 6-րդ տուրի պարտիաները, որի շրջանակներում Արոնյանը մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 55-րդ քայլում՝ հայկական շախմատի առաջատարի հաղթանակով։ Հիշեցնենք, որ նախորդ 5 պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ու սա հայ գրոսմայստերի առաջին հաղթանակն…

    Grand Chess Tour․ Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ Կարյակինի նկատմամբ
  • Norway chess մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի ունեցած դասական և արագ շախմատի պարտիաները։ Այժմ մրցաշարի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է՝ 6,5 միավորով։ Արոնյանը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցը Չինաստանից Դին Լիրենն է:

    Norway chess. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ
  • Մեկնարկել է Norway Chess սուպերմրցաշարը, որն անց է կացվում Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում: Հայ շախմատիս Լևոն Արոնյանը երկրորդ տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ հիմնական պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Հաղթողը որոշվեց արմագեդոնում, որտեղ հաղթեց նորվեգացին: Օրվա մյուս խաղերում Յանգին հաղթել է Դինին, իսկ Գրիշչուկը ոչ-ոքի է խաղացել Սոյի հետ: Կարուանան հաղթել է Վաշիե-Լագրավին, իսկ Մամեդյարովը…

    Արոնյանը պարտվեց Կարլսենին Norway Chess սուպերմրցաշարում