Մակեդոնիա
Բուլղարիայում ավտոբուս է հրդեհվել․ զոհվել է առնվազն 45 մարդ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բուլղարիա մեկնած մակեդոնական զբոսաշրջային ավտոբուսի հետ, որի մեջ եղել է 52 մարդ։ Վերջինս վթարի է ենթարկվել Սոֆիա-Բլագոևգրադ՝ մխրճվելով արգելապատնեշի մեջ։ բայց ամեն ինչ այդքանով չի ավարտվել․ դրանից հետո ավտոբուսը կողաշրջվել է ու դրանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ մահացել է առնվազն 45 մարդ,…
Մեր ընտրանին առաջին մարզումն է անցկացրել՝ Մակեդոնիայի հետ խաղին ընդառաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 14-ի առաջիկա հանդիպումներին՝ համապատասխանաբար՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում, որոնց արդյունքում հայտնի կդառնա՝ մեր ընտրանին շարունակում է պայքարը Աշխարհի առաջնությունում, թե՝ ոչ։ Մեր հավաքականը երեկ անցկացրել է իր առաջին մարզումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի…
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջը
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է․ «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ…
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում մրցակցի հարկի տակ կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Խաղից առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է մեր թիմի հայտացուցակը: Այս խաղում ավագի թևկապը կկրի Վարազդատ Հարոյանը:
Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 32 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծննդյան տարեդարձն է: Ֆուտբոլիստը տոնում է իր 32-ամյակը: Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 35 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: Մովսիսյանը հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Իրանի հետ խաղում (1:3): Իր առաջին գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մակեդոնիայի…
Եվրոպա լիգա․ Ալաշկերտը ջախջախեց Մակեդոնիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 18-ին՝ Սկոպյեում, կայացավ Եվրոպա Լիգայի 2019/2020 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը հյուսիսմակեդոնական «Մակեդոնիա»-ի և Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» միջև: Հայկական թիմը հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ. որտեղ կմրցի «Ստյաուա» (Ռումինիա)-«Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ: Գոլերը՝ 21′ Ուրոշ Նենադովիչ՝ 0:1 68′ Տիագո Գալվաո՝ 0:2 74′ Տարոն Ոսկանյան՝ 0:3 https://www.youtube.com/watch?v=SfZyiecpLcA Հիշեցնենք, որ…
Եվրոպա լիգա․ Ալաշկերտը վստահ հաղթանակ գրանցեց
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի գավաթակիր Երևանի «Ալաշկերտը» ընդունեց Հս. Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմին։ Հայկական ակումբը կարողացավ վստահ հաղթանակի հասնել։ «Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Նիկիտա Տանկովը (16′ ) Դանիլո Սեկուլիչը (67′) իսկ 3-րդ գնդակը սեփական դարպասը ուղարկեց Լիմա դա Սիլվան (82′), հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց՝ Ալեն…
Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:…
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ազդանշան է համարել Վրաստանի համար
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին: Այդ մասին Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Մակեդոնիան և դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողներն Ստոլտենբերգին…
Մակեդոնիայում թուրքական բանկի մասնաճյուղ են թալանել
Մակեդոնիայում թալանել են թուրքական «Հալքբանկ»-ի՝ Սկոպյեում գտնվող մասնաճյուղը, այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը: Տեղեկությունը հաստատել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ 4-5 անհայտ անձինք, որոնք զինված են եղել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, ներխուժել են բանկի տարածք և ծեծի ենթարկել աշխատակիցներին: Դրանից հետո բանկը թալանվել է: Առայժմ հստակ չէ, թե որքան գումար են տարել…
«Այսօր պատմական օր է». Ցիպրաս
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Սկոպիեի հետ համաձայնագրի վավերացումը պատմական իրադարձություն է Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, այս մասին հաղորդում է «Protothema»- ը: «Այսօր պատմական օր է: Հունաստանը պաշտպանում է իր պատմության կարեւոր մի հատվածը՝ հին հունական Մակեդոնիայի ժառանգությունը: Այսօր մենք գրում ենք նոր էջ բալկանների համար », – ասել է Ցիպրասը: Նրա…
Հունական խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 130 մարդ է ձերբակալվել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ 130 տեղի բնակիչ է ձերբակալվել, հայտնում է CTB-ն: Նշվում է, որ հանրահավաքին հազարավոր մարդիկ են մասնակցում: Ցուցարարները դեմ են Մակեդոնիայի անվանումը Հյուսիսային Մակեդոնիայով փոխարինմանը: Սկզբում ցույցերը խաղաղ էին, սակայն ավելի ուշ մասնակիցները սկսել են իրավապահների ուղղությամբ շշեր և քարեր նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր…
Ցույցեր և զանգվածային ձերբակալություններ` Հունաստանում
Հունաստանում շարունակվում են Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ հանդես եկողների ցույցերը. հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունն երեկ ձերբակալել է 133 անձի և աջակողմյան կազմակերպություններից 10 մարդու: Դա տեղի է ունեցել ցույցերի ժամանակ և դրանից հետո` անկարգությունների ժամանակ: Համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի`…
Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի: Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը: Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից…
Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի
Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հայտնում է RIA Novosti-ն։ Ըստ փոփոխությունների՝ Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ 121 պատգամավորներից կողմ են քվեարկել 81-ը։ Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը, որը նախկինում հրաժարվել է դա անել։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը…