Մակրոն

  • Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ։ «Հղում եմ ամենաջերմ և սրտագին շնորհավորանքները Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման ու Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանն իր թվիթերում։

  • Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթանակ է տարել

    Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթանակ է տարել

    Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթել է իր մրցակից Մարին Լը Պենին և կշարունակի գլխավորել ԵՄ երկրորդ ամենամեծ երկիրը ևս հինգ տարի։ Երեկ Ֆրանսիայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլը: Քվեաթերթիկների 100% հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Մակրոնը հավաքել է ձայների 58,55%-ը, Լը Պենը՝ 41,45%-ը: Այնուամենայնիվ, ընտրությունների ընդհանուր…

  • Մակրոնը ռուսներին և ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել

    Մակրոնը ռուսներին և ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռուսներին և ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել: Մակրոնը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները չի գնահատել որպես ցեղասպանություն՝ նշելով, որ այժմ պետք է զգույշ լինել եզրույթների հարցում։ «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է, սա վերադարձ է պատերազմին Եվրոպայում: Ես ուզում եմ ամեն ինչ անել այս պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու համար»,-…

  • Ընտրություններում առաջատարը գործող նախագահ Մակրոնն է․ նա ստացել է ձայների 27,41 տոկոսը

    Ընտրություններում առաջատարը գործող նախագահ Մակրոնն է․ նա ստացել է ձայների 27,41 տոկոսը

    Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը: Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը: Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57…

  • Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա․ Մակրոն

    Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա․ Մակրոն

    Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով` Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք արդեն (ԵՄ-ում) առավոտյան որոշումներ ենք կայացրել, որոնց մղել է նաև Ֆրանսիան»,- ասել է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում։

  • Ուկրաինայի հակամարտությունը, դժբախտաբար, մոտ ժամանակներս չի ավարտվի․ Մակրոն

    Ուկրաինայի հակամարտությունը, դժբախտաբար, մոտ ժամանակներս չի ավարտվի․ Մակրոն

    RTL ռեդիոկայանի եթերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է իր կարծիքով՝ նշելով, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջկա շաբաթներին չի ավարտվի և բնակչությանը մարդասիրական օգնության կոչ է արել։ «Այդ հակամարտությունը, դժբախտաբար, մոտ ժամանակներս չի ավարտվի։ Ես կարծում եմ, որ մենք շատ ծանր իրավիճակ կտեսնենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին։ Ուստի մենք ամեն ինչ անում ենք Թուրքիայի և…

  • Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ

    Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ խորհրդակցություն կանցկացնվի նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ «Առավոտյան արդեն հեռախոսազրույց Է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ, հավանաբար, մեկ ժամ նախագահն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների…

  • Մակրոնը կդիմի ժողովրդին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ

    Մակրոնը կդիմի ժողովրդին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմի ժողովրդին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել է չորեքշաբթի իր Telegram ալիքում՝ նշելով, որ այն կցուցադրվի տեղական ժամանակով 20։00-ին (Երևանի ժամանակով 22։00-ին)։ Ուղերձի բովանդակությունը դեռ չի հաղորդվում։

  • Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո էլ կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար․ Մակրոն

    Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո էլ կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար․ Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինան ստացել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյի չափով: «Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո էլ կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- այսօր ասել է Մակրոնը Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մակրոնը նաև նշել է, որ…

  • Մակրոնն առայժմ չի առաջադրում իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում

    Մակրոնն առայժմ չի առաջադրում իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում

    Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն առայժմ չի առաջադրում իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, քանի որ զբաղված է համաշխարհային իրադրության կարգավորմամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիացի առաջնորդը ցանկանում է բանակցել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու։ Միջազգային իրավիճակը դարձյալ շատ վտանգավոր է»,- ասել է Լը Դրիանը։  

  • Պետք է վերականգնվի Ֆրանսիայի էներգիայի վերահսկողությունը․ Մակրոն

    Պետք է վերականգնվի Ֆրանսիայի էներգիայի վերահսկողությունը․ Մակրոն

    Էմանուել Մակրոնը Բելֆորում կայացած ելույթի ժամանակ հայտարարել է, որ պետք է վերականգնվի Ֆրանսիայի էներգիայի վերահսկողությունը։ Այս մասին հայտնել է Euronews-ը: Ֆրանսիայի նախագահն արդյունաբերական այդ շրջան էր գնացել՝ ներկայացնելու երկրի էներգետիկ ռազմավարությունը մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Այն ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի վերակենդանացման լայնածավալ ծրագիր: Մակրոնն ասել է, որ նախատեսել է մինչև 2035 թվականը…

  • Հայտնի է՝ ինչ առաջարկներ է արել Մակրոնը Պուտինին

    Հայտնի է՝ ինչ առաջարկներ է արել Մակրոնը Պուտինին

    Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն եղել Փարիզի մյուս գործընկերների հետ՝ առաջարկելով Ուկրաինայի համար ապահովել չեզոք կարգավիճակ, ինչը բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի հնարավորությունը։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել…

  • Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին ռազմագերիներին վերդարձնելու գործում ներգրավվածության համար

    Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին ռազմագերիներին վերդարձնելու գործում ներգրավվածության համար

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում: «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս…

  • Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց կունենան

    Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց կունենան

    Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված Է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց Է պլանավորված»,- ասել է Պեսկովը։

  • Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին. Մակրոն

    Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին. Մակրոն

    Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցին: Նա չի նշել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան 2022 թ. ապրիլին։ Փոխարենը Մակրոնը ամփոփել է հինգ տարիների ընթացքում իր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում՝ հավելելով, որ…