մամուլի ազատություն
Կասեցրեք էս բարոյալքումը․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժամանակի հետհաշվարկը սկսված է և չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում…
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու…
Հայաստանում մամուլի հետ կապված խայտառակ վիճակը միայն մերը չէ․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ Ստրասբուրգում լսում էի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շատ տպավորիչ ելույթը ԵԽԽՎ ամբիոնից։ Ի թիվս այլ թեմաների, Մակրոնը խոսում էր խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի սահմանափակման համադրման, կեղծ լուրերի ու օգտատերերի խնդիրը լուծելու մասին։ Հայաստանում…
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է Rustavi 2-ի գործով որոշմանը
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Rustavi 2-ի գործով Ստրասբուրգի դատարանի որոշմանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Մենք ուշադիր հետևում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Rustavi 2-ի գործով հուլիսի 18-ի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին: Խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմքն են: Մենք կոչ ենք անում, որ դատարանի վճիռը կատարվի արդար, առանց քաղաքականացման…
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ
Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը: Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում մենք, ըստ էության, գործընկերներ ենք, ուստի շնորհավորանքս ընդունեք նաև…
Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993թ. որոշմամբ մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: Մամուլի և խոսքի ազատության հարցերով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ համապատասխան զեկույցներ են հրապարակել: Այդ զեկույցները վկայում են, որ Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում: Վերջին տարիներին մամուլի ազատության որոշ ինդեքսներում Թուրքիան «մասամբ ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «անազատ»…
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման հարցում. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել. «Սիրելի՛ լրագրողներ. Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում: Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ…
Ազատ մամուլը ժողովրդավարության և մարդու իրավունքների կարևոր ցուցիչն է. Ազատ Դեմոկրատներ
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Մամուլի ազատութնան օրվա հետ: «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություն, մասնագիտական վերելքներ, խոսքի ազատության պաշտպանվածություն և Ձեր կարևոր առաքելության ըստ արժանվույն գնահատում: Ազատ մամուլը ժողովրդավարության և մարդու իրավունքների կարևոր ցուցիչն է, և անհերքելի է նրա դերակատարությունը ժողովրդավար…
Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մամուլի ազատության հետ կապված: «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք: Կեցցե՛ ազատ…
Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է
1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին…
ՀՀ-ն 19 տեղով բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով
«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով: Զեկույցը կազմելիս հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո: Զեկույցում նշվում է, որ…
ԵԽ անդամ երկրներում 130 ազատազրկված լրագրողներից 110-ը՝ Թուքրիայում են
Եվրոպայի խորհուրդը փետրվարի 12-ին հրապարակել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմված մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան աշխարհում ամենից շատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկիրն է։ Ընդհանուր առմամբ 2018թ․ ավարտի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկված լրագրողների թիվը 130 է։ Ընդ որում, նրանցից 110-ը գտնվում են թուրքական բանտերում։ Ըստ զեկույցի՝ 2016…
Հունգարիայում բողոքի ցույցի մասնակիցները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են աշխատանքային նոր օրենսգրքի դեմ և վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, մոտ 1000 մարդ հավաքվել է MTVA հանրային հեռուստատեսության շենքի շուրջ, իսկ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցության մի քանի պատգամավոր ներխուժել է շենք՝ փորձելով բարձրաձայնել բողոքողների պահանջները: «Մենք ուզում ենք խոսել մամուլի ազատության մասին և հայտնի դարձնել…














