Մանչեսթեր Սիթի
Լուի վան Գալը հայտարարել է, թե որ թիմն է լավագույնը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում: «Մարդիկ մտածում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ նրանք լավագույնը չեն: «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ տեսք ունեն, քան «Բարսելոնան»: Իսկ «Լիվերպուլն» ավելի թիմային տեսք ունի, քան «Մանչեսթեր Սիթին»: Իմ փիլիսոփայության համաձայն` պետք է հաղթի լավագույն թիմը, և ես…
Կևին դե Բրույնեն ապաքինվել է ազդրի վնասվածքից: Դե Բրույնեն վնասվածք էր ստացել «Բորնմութի» հետ խաղում: Վնասվածքի պատճառով դե Բրույնեն չէր հրավիրվել Բելգիայի հավաքական՝ մասնակցելու Ռուսաստանի և Կիպրոսի հետ խաղերին, սակայն արդեն այսօր ժամանել է «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա և մարզվել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա): Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Այաքս»-«Յուվենտուս» «Լիվերպուլ»-«Պորտու» «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը դեռևս զիջում է «Բարսելոնային», Մադրիդի «Ռեալին» և «Բավարիային»: «Վերջին 10 տարիներին կա մի թիմ, որը մյուսներից շատ է առաջընթաց գրանցել: Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» մասին է: Սակայն մենք դեռ հետ ենք «Բարսելոնայից», «Բավարիայից» և «Ռեալից»: Մենք չունենք այն պատմությունը և ժառանգությունը, որոնք ունեն այս ակումբները,…
«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ կարիերայի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակներ է ունեցել: «Երբ դեռ փոքր տղա էի և խաղում էի «Պարմայում», սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2-3 տարի հետևում էր ինձ: Նա անընդհատ սկաուտներ էր ուղարկում իմ խաղին հետևելու համար: Սակայն այդ ժամանակ «Պարման» իմ աշխարհն էր, և ես…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն առանձնացրել է այն դիրքերը, որոնք ցանկանում է ամրապնդել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Daily Star-ին հայտնի է դարձել, որ «քաղաքայինների» ղեկավարությունը Գվարդիոլային 350 միլիոն ֆունտ է տրամադրելու տրանսֆերների համար: «Կա 3-4 դիրք, որոնք մենք ցանկանում ենք ուժեղացնել: Չգիտեմ՝ ինչեր տեղի կունենան, բայց մեզ հաստատ պետք են ձախ պաշտպան և…
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան գոլային փոխանցում է կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ խաղում (1:0): Սիլվայի համար սա Պրեմիեր լիգայի շրջանակում կատարած 80-րդ գոլային փոխանցումն էր: Goal.com-ը հաղորդում է, որ այս ցուցանիշով Դավիդ Սիլվան հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին: Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակով առաջատար ֆուտբոլիստները Ռայան Գիգզ –…
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (0:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Մենք պարտվեցինք փոքր սխալներների պատճառով: Սխալվեցինք և պարտվեցինք, իսկ հիմա հիասթափություն ենք զգում: Չկարողացանք մեր խաղը ցուցադրել: «Չելսիին» հաջողվում էր եզրափակել գրոհները, մեզ՝ ոչ: Թիմը բավականաչափ հուսալի տեսք չուներ: Ամեն դեպքում, առաջնությունը մեզ մեր տեղում կդնի:…
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Սիթիի» դեմ հետաքննություն է սկսել: FA-ն ուսումնասիրում է, թե «Մանչեսթեր Սիթին» ինչպես է ձեռք բերել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը: Der Spiegel-ը հաղորդմամբ՝ 2014 թվականին «քաղաքայինների» ղեկավարությունը 14-ամյա վինգերի համար նրա գործակալ Էմեկե Օբասեին վճարել է 200 հազար ֆունտ, իսկ «Ուոտֆորդին»՝ 150 հազար: Փաստաթղթերով «Մանչեսթեր Սիթին» Օբասեին ձևակերպել է որպես ակումբի սկաուտ:…
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջում դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Կեպայի հետ արդեն խոսել ենք այդ միջադեպի մասին: Մենք լավ զրույց ունեցանք: Թյուրիմացություն էր տեղի ունեցել, բայց նա հասկանում է, որ մեծ սխալ է թույլ տվել` նման կերպ արձագանքելով: Նա ներողություն…
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է տարբեր մրցաշարերում իր թիմի հնարավորությունների մասին: «Գրեթե անհնար է հաղթել բոլոր մրցաշարերում: Մենք մտադիր ենք որքան հնարավոր է շատ հաղթանակներ տանել ընթացիկ մրցաշրջանում: Եթե կարողանանք մեկ մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, ապա կհամարվենք ֆուտբոլի պատմության լավագույն ակումբը: Ոչ ոք նման արդյունք չի գրանցել: Մենք ձգտում ենք դրան:…
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին թերահասկացում է որակել Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր և թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի միջև կատարված միջադեպը: «Մենք չենք հասկացել միմյանց: Ես սխալ եմ հասկացել խնդիրը և իրավիճակը գիտակցել միայն այն պահին, երբ բժիշկը եկել է պահեստայինների նստարանի մոտ: Կարծում էի, որ դարպասապահի մոտ ջղաձգումներ կան և նա…
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մեկնաբանել է այն դրվագը, որը տեղի ունեցավ անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերջնամասում: Լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային, բայց վերջինս հրաժարվեց տեղը զիջել Վիլի Կաբալյերոյին: Արդյունքում, իտալացի մասնագետը, չկարողանալով տիրապետել զայրույթը, շիշ շպրտեց գետնին և լքեց մարզչական գոտին: Շուտով Սարին վերադարձավ: Արդյունքում,…
Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Ուեմբլի»-ում մրցեցին «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: Խաղի հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես թիմերը չկարողացան հաջողության հասնել: Դիմակայության ելքը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղի՝ 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «քաղաքաբնակներ»-ը: Այսպիսով, Գվարդոիլայի սաները սաները տիրացան Անգլիայի լիգայի գավաթին: «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0, 11-մետրանոցներով՝ 3:4 Հաղորդում…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն երբեք չի պատկերացրել «Չելսիի» ղեկին: Կիրակի «քաղաքաբնակները» Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում կմրցեն «Չելսիի» հետ. «Առաջին մրցաշրջանում ակումբում ինձ վստահում էին: ԶԼՄ-ներում չէին գրում այն մասին, որ ինձ կարող են հեռացնել, երբ մենք պարտվում էինք: Զարմացա, երբ իմացա, որ «Չելսին» կարող է հեռացնել Կոնտեին, ում հետ չեմպիոն է դարձել:…