Մանչեսթեր Սիթի
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հանդիպել է «Շալկե-04»-ին: Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ Գերմանիայում, որտեղ «քաղաքաբնակները» դրամատիկ խաղում հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ րոպեին Բենտալեբը հավասարեցրել էր հաշիվը, իսկ 45-րդ րոպեին առաջ էր մղել իր թիմին: Երկու դեպքում էլ խաղացողը աչքի էր ընկել…
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է կարևոր քայլ կատարել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը գնելու հարցում: Calciomercato-ի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը Մատեյսի համար խոշոր պայմանագիր է պատրաստում, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ անցնի «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»: Հաղորդվում է, որ Մատեյս դե Լիգտը ցանկանում է նոր ակումբում տարեկան 7 միլիոն եվրո ստանալ: «Յուվենտուսը» դեռ չի շտապում…
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է դրվագը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ավարտից հետո: Հանդիպումից հետո Սարին աննկատ հեռացել է հանդերձարան՝ չսեղմելով Գվարդիոլայի ձեռքը: «Այդ պահին ես չնկատեցի Գվարդիոլային: Իհարկե, դա անսովոր է: Ես կխոսեմ նրա հետ ավելի ուշ: Ամեն ինչ պատահական է եղել: Պարզապես ցանկանում…
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունը. «Այս պահին չեմ կարող ասել, թե որն էր պարտության պատճառը: Մարզումների ժամանակ վստահություն զգում էի: Դժվար էր խաղի ժամանակ մրցակցին տարածություն չտալը. մենք ունեինք խնդիրներ, սակայն այս պահին ի վիճակի չեմ դա հասկանալ: Մի շարք սխալներ թույլ տվեցինք: Մրցակիցը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց, իսկ…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու «Ռեալին» չի ընդգրկել Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբների իր եռյակում, և նախապատվությունը տվել է «Բավարիային», «Յուվենտուսին» և «Բարսելոնային». «Ռեալի» երկրպագուներն ասում են, որ իրենց թիմը լավագույնն է Եվրոպայում: Բայց «Ռեալը» Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբը չէ, եթե հաշվի առնենք ազգային տիտղոսները: «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Բավարիան» 6 կամ…
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղից ունեցած սպասելիքների մասին: «Կարծում եմ՝ ընթացիկ մրցաշրջանում մենք կարող ենք պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար: Իհարկե, կարող ենք ինչ-որ տիտղոս նվաճել, բայց Պրեմիեր լիգայում պայքարը ծավալվում է բացառապես «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև: «Մանչեսթեր Սիթին» այժմ Եվրոպայի լավագույն թիմն է: Կարծում եմ՝ առաջին…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Գուդիսոն Պարկում» «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից: (0:2): «Մենք պետք է գոհ լինենք, խաղը, ընդհանուր առմամբ, լավն էր: Առաջին խաղակեսի վերջին րոպեին խփված գնդակը մեզ շատ օգնեց: Մենք աշխարհի ամենաբարձրահասակ թիմը չենք, այդ պատճառով էլ չենք սպասում, թե ստանդարտներից գոլ կխփենք: Սակայն, Միկել Արտետան շատ է աշխատում այդ…
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Գուդիսոն Փարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով` 2:0: Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Էմերիկ Լապորտը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը: Այս խաղից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շրջանցեց «Լիվերպուլին» և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» ունեն հավասար` 62-ական միավոր: «Էվերթոնը» 33 միավորով 9-րդ տեղում…
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է կարիերան շարունակել Անգլիական Պրեմիեր Լիգայում: Այս մասին հաղորդում է UOL-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա բրազիլացին ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որպեսզի կրկին աշխատի Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: Հենց նրա գլխավորությամբ էր Ալվեսը խաղում «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2019-ի հուլիսի վերջ: Նշվում է,…
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 20:30-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Մանչեսթեր Սիթի Արսենալ Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Մանչեսթեր Սիթի-Արսենալ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր թիմը չի պատրաստվում պաշտպանվելու հաշվին արդյունքի հասնել: ««Մանչեսթեր Սիթին» մրցակիցներին իր խաղաոճն է թելադրում, և դա հասկանալի է, քանի որ ուժեղ թիմերը միշտ էլ ցանկանում են իր ֆուտբոլը խաղալ: Շատ բարդ կլինի ազդել «Մանչեսթեր Սիթիի» խաղային ծրագրի…
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից մասնակցել «զինագործների» խաղին: Այս մասին գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: Ըստ ակումբի, վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցանկից Մխիթարյանի` կրկին խաղալու հնարավորությունը կգնահատվի առաջիկա հանդիպումից առաջ: Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով…
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձերը՝ Մադրդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու ուղղությամբ: Akdiario-ի տեղեկություններով անգլիական ակումբը «Ռեալին» 50 միլիոն եվրո է առաջարկել իսպանացու համար, սակայն մադրիդցիները մերժել են առաջարկը: «Սերուցքայինները» չեն շտապում վաճառել ֆուտբոլիստին: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստի վատ մարզավիճակը պայմանավորված է գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ ունեցած վատ հարաբերություններով: Այդ պատճառով «Ռեալը»…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է առաջիկա խաղերի և ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի մասին. «Մեզ ծանր շաբաթ է սպասվում. առջևում «Արսենալի», «Էվերթոնի» և «Չելսիի» հետ խաղերն են: Եթե ցանկանում ենք լինել բարձունքում, պետք է ընդունենք այս մարտահրավերը: Դեռ շատ տիտղոսներ և միավորներ կան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն: «Դժվար կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում: Մենք…
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան: ««Լիոնը» մեծագույն ակումբ է, սակայն ոչ մեծագույնը Եվրոպայում: Ես ցանկանում եմ տեղափոխվել այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալն» է, «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր ՍԻթին», ՊՍԺ-ն կամ «Բավարիան»: Ցանկանում եմ հայտնվել այնպիսի ակումբում, որտեղ իրոք ցանկանում են ֆուտբոլ խաղալ»,- Մեմֆիսի խոսքն է մեջբերում Helden-ը: Հիշեցնենք, որ Դեպայը…