fbpx
Սպորտ

Սարի. Մանչեսթեր Սիթին Եվրոպայի լավագույն թիմն է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղից ունեցած սպասելիքների մասին:

«Կարծում եմ՝ ընթացիկ մրցաշրջանում մենք կարող ենք պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար: Իհարկե, կարող ենք ինչ-որ տիտղոս նվաճել, բայց Պրեմիեր լիգայում պայքարը ծավալվում է բացառապես «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև:

«Մանչեսթեր Սիթին» այժմ Եվրոպայի լավագույն թիմն է: Կարծում եմ՝ առաջին շրջանում մեր բախտը բերեց, որ հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», մենք գոլ խփեցինք հանդիպման շատ դժվար պահի:
«Սիթիի» դեմ հեշտ չէ խաղալ, մանավանդ եթե նրանց թույլ ես տալիս ունենալ 3-4 հնարավորություն: «Քաղաքայինները» 15 խաղում 43 գոլ են խփել. այնպես որ՝ նրանց դեմ պաշտպանվելը շատ բարդ է: Երբ գնդակը մեզ մոտ լինի, պետք է շատ արագ խաղանք: «Սիթիի» ֆուտբոլիստները հիանալի են պրեսինգի դիմում, նրանց պրեսինգից դուրս գալը հեշտ չէ: Հիանալի կլինի, եթե կարողանանք դա անել:

Գվարդիոլան շատ հետաքրքրասեր մարզիչ է: Մենք լավ հարաբերություններ ունենք, ամռանը միասին ընթրել ենք: Հույս ունեմ՝ նա իմ մասին լավ կարծիք կհայտնի:

Պրեմիեր լիգան շատ բարդ առաջնություն է, այստեղ դժվար է չեմպիոն դառնալ կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Պետք է աշխատել: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» հիանալի օրինակ է ցանկացած թիմի համար»,- ասել է Սարին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ