մարդու իրավունքներ
ԱԳՆ արձագանքը Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին
ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: «Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան.…
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: տեղեկանում ենք, որ ՄԻՊ-ը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել…
Շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ. Ազատ Դեմոկրատներ
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: «Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 1995թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը կատարեց անվիճարկելի ընտրություն՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որի արդյունքում մեր պետությունն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով շարժվելու իր հաստատակամությունն ու…
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և…
ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյանը Ստրասբուրգում է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար ևս մեկ կարևոր ձեռբքերման մասին։ «Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և…
Աշխատավարձերից անհիմն պահումներ, ազատումներ. ՄԻՊ-ի արձանագրած խախտումներ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ՄԻՊ աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները. 1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում, 2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից, 3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը, 4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում, 5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց…
Ադրբեջանը շարունակում է խախտել հայ փախստականների իրավունքները. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն է տարածել փախստականների միջազգային օրվա առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների,…
ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը հայտնում է, որ աշխատակազմի արագ արձահանքման խմբերը ոստիկանության բաժիններում են: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման…
ՄԻՊ-ը` Ծառուկյանի կողմից բռնաբարությանը վերաբերող քրգործի նյութերը տարածելու մասին
Այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով փաստին, որ նախօրեին կայքերից մեկը հրապարակել էր խմբակային բռնաբարության գործի նյութերը, որից պարզ է դառնում, որ այդ հանցագործության հեղինակներից մեկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է հայտնեց, որ կոնկրետ այդ փաստն իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել ևս առերեւույթ որևէ պետական…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հունիսի 9-ին, Ազգային ժողովում տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող է խախտվել մարդու իրավունքը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հրապարակմանը, որը վաղ առավոտից բուռն քննարկման պատճառ է դարձել սոցիալական ցանցերում: «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա…
Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: «Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։ Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է…
ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ: «Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: 2004թ. Բուդապեշտում…
Պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ-ի արձագանքը
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել: ՄԻՊ-ը անդրադարձել է Կապանում կատարված միջադեպին: «Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին:…










