մարզիչ
Չգիտեմ՝ հանգիստ կապրեմ արդյոք Մեսսիի խոսքերից հետո․ Կուման
«Բարսայի» ավագ Լիոնել Մեսսիի հարցազրույցին է անդրադարձել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Հիշեցնենք, որ Մեսսին միասնականության կոչ էր արել։ «Չգիտեմ՝ արդյոք հանգիստ կապրեմ Մեսսիի խոսքերից հետո: Դա շատ լավ է, որ թիմի ավագը միասնականություն է պահանջում: Կարծում եմ, որ այս պահին մենք ավելի հանգիստ ենք՝ հաշվի առնելով այն փորձությունները վերջին շաբաթների ընթացքում», – Կումանի խոսքերը…
Ես հիացած եմ Սուարեսի խաղով․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսի խաղի մասին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ «Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները: Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Տոտին կարող է վերադառնալ Ռոմա
«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կարող է ակումբ վերադառնալ: Նշվում է, որ 43-ամյա իտալացին կստանա ակումբի փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այս մասինտեղեկանում ենք Football Italia-ից:
Նախագահ Սարգսյանը վաստակավոր մարզչի կոչումներ է շնորհվել
ՀՀ ԿԳՄՍՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։ Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի…
Տոտենհեմը արժանի է տիտղոսների. Բեյլ
«Տոտենհեմի» նորեկ Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր՝ Լոնդոն վերադարձը: Ֆուտբոլիստը հայտնել է, որ հրաշալի է նման վերադարձը, քանի որ այստեղ նրան սիրում են: «Երբ ես գնում եմ Ուելս, զգում եմ, որ ինձ սիրում են, իսկ այդպիսի պայմաններում ցուցադրում ես քո ողջ ներուժը: Գիտեի, որ ինձ այստեղ լավ կընդունեն: Ես ուզում եմ տիտղոսներ նվաճել այստեղ: Ինքս…
Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի արտագնա խաղում «Վերոնայի» հետ 0։0 հաշվով ոչ ոքին։ Մարզիչը հայտնել է, որ առաջին խաղակեսը լավ են անցկացրել, սակայն բաց են թողել գոլ խփելու 3-4 պահ: «Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնան» երկար…
Ես շատ ուրախ եմ, որ Ժոտան մեր թիմում է. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Դիոգու Ժոտայի տեղափոխությունը անգլիական «Վուլվերհեմփթոնից» իր ղեկավարած թիմ։ Նա հայտնել է, որ ժոտային խաղադաշտում օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան: «Նա 23 տարեկան է, ունի մեծ ներուժ, նրա խաղը դեռ վերջնական չի ձևավորվել։ Ժոտան արագ է, կարողանում է ստեղծագործել, պաշտպանվել, միանալ պրեսինգի։ Դրա շնորհիվ նա մեր խաղը կդարձնի ավելի…
Սետիենը դատի է տալու Բարսային
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը որոշել է դատի տալ «Բարսային»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Պատճառն այն է, որ ինքն ու իր օգնականները «Բարսելոնայի» հետ պայմանագրերի խզման պաշտոնական գրություն ստացել են միայն այս շաբաթ, բայց Ռոնալդ Կումանը արդեն 2 շաբաթ է, ինչ ստանձնել է իսպանական ակումբի ղեկը։ Նշվում է, որ Սետիենը «Բարսայից» պահանջում…
Երազում եմ մարզել Ռեալը․ Պոչետինո
Անգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ երազում է գլխավորել մադրիդյան ակումբը։ «Ինձ չեն առաջարկել գլխավորել «Բարսելոնան»: Ես հանդիպում չեմ ունեցել Բարտոմեուի հետ: Ես ճաշել եմ Ռամոն Պլանյեսի (Բարսելոնայի տեխնիկական տնօրեն) հետ: Մենք ընկերներ ենք 2009 թվականից, երբ մենք միասին սկսեցինք աշխատել «Էսպանյոլում»: Այս մրցաշրջանում ես առաջարկներ չեմ ստացել ՊՍԺ-ից, «Յուվենտուսից» կամ…
Մոուրինյոն տարել է Եվրագավաթներում իր 100-րդ հաղթանակը
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքիր արդյունք է գրանցել Եվրոպա Լիգայի որոկավորման երկրորդ փուլում «Լոկոմոտիվի» հանդեպ գրանցած 2-1 հաշվով հաղթանակից հետո։ Սա Մոուրինյոյի համար դարձավ, ընդհանուր առմամբ, 100-րդ հաղթանակը եվրագավաթային մրցաշարերում։ «Տոտոնհեմի» կազմում պորտուգալացին դեռևս ընդամենը 2 հաղթանակ է տոնել Եվրագավաթներում, իսկ ամենաշատ հաղթանակները նշված մրցաշարերում Մոուրինյոն տարել է «Չելսիի» ղեկին՝ 30 հաղթանակով։
Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին. Կապառոս
Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը․ «Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր ազգային հավաքականում կան վետերաններ, ինչպես նաև նորեկներ, ովքեր բոլորն էլ խանադավառությամբ լի են և ցանկանում են բարձր արդյունքների հասնել։ Մակեդոնիայի հավաքականը ևս…