Սպորտ

Երազում եմ մարզել Ռեալը․ Պոչետինո

Անգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ երազում է գլխավորել մադրիդյան ակումբը։

«Ինձ չեն առաջարկել գլխավորել «Բարսելոնան»: Ես հանդիպում չեմ ունեցել Բարտոմեուի հետ:

Ես ճաշել եմ Ռամոն Պլանյեսի (Բարսելոնայի տեխնիկական տնօրեն) հետ: Մենք ընկերներ ենք 2009 թվականից, երբ մենք միասին սկսեցինք աշխատել «Էսպանյոլում»:

Այս մրցաշրջանում ես առաջարկներ չեմ ստացել ՊՍԺ-ից, «Յուվենտուսից» կամ «Ինտերից»: Միակ բանն այն է, որ ինձ զանգահարեցին «Բենֆիկայից» և «Մոնակոյից»:

Չգիտեմ` երբևէ մարզելո՞ւ եմ «Ռեալը»: Եթե ​​այն աշխարհի լավագույն ակումբը չէ, ապա հաստատ լավագույններից մեկն է:

Ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից, այս ակումբը բոլորի երազանքների ցուցակում է, ես երազում եմ մարզել «Ռեալը»», – Պոչետինոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ