մարզպետ
Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է. Գնել Սանոսյան
Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սանոսյանի խոսքով՝ նրանց մի մասն արդեն մարզում է. «Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»: Խոսելով սահմանային…
Կա ընթացող պրոցես․ Սանոսյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ սահմանային իրավիճակին։ Նա ասաց, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերը։ Սանոսյանի խոսքով՝ կա ընթացքող համատեղ գործընթաց, որի արդյունքում ռուս սահմանապահները կկանգնեն սահմանի երկայնքով, իսկ ադրբեջանական զորքերը ադրբեջանական ԶՈւ-ն դուրս կբերվի ՀՀ տարածքից։ Նա նշեց, որ այնուհետև կսկսվեն բանակցություններ՝ սահմանների որոշ հատվածներում ճշգրտումներ…
Այսուհետ Բերդավանի այգիները 24 ժամ ջուր կունենան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այսուհետ Բերդավանի այգիները 24 ժամ ջուր կունենան, նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի…
Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունիսի 25-ին գրառում է կատարել Facebook-ում, և հայտնում է, որ Մարտունի բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով։ «Մարտունու բժշկական կենտրոն կատարած աշխատանքային հերթական այցի ընթացքում ծանոթացա ռենտգեն նորագույն սարքի գործարկման աշխատանքներին: ԲԿ-ն ռենտգեն նորագույն սարքը ձեռք է բերել ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած միջոցների հաշվին : Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք…
Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ
Հունիսի 29-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոր որոշում է ստորագրել․ «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ», – նշված է որոշման մեջ:
Արարատի մարզպետը գնդապետի ուղեկցությամբ այցելել է մարտական հենակետեր
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։ Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։
Հետևում եմ թողնում նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը․ Սանոսյան
ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 տոկոսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացրել,…
Լոռու մարզպետը խոսեց Օձունի համայնքապետին ծեծելու լուրերի մասին
Օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, որ Լոռու մարզպետի ու ևս մի քանի հոգու կողմից ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։ Այս մասին հայտարարություն տարածեց նաև ՄԻՊ-ը, իսկ Տիտանյանը դիմեց Ոստիկանություն։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բան տեղի չի ունեցել և ինքը ծեծի չի ենթարկել Տիտանյանին։ Իսկ դիտարկմանը, թե…
Տավուշի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջը: Նրանք մարզպետին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերի հիմնական ոլորտները: Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար: Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերը՝ ընդգծելով առաջնահերթությունների երկուստեք…
Խնդիրը պետք է ժամ առաջ լուծվի․ մարզպետ Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կառավարության նիստից հետո կարծիք հայտնեց, որ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է կատարում, որ հարցը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի։ Սանոսյանը նշեց, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է լարվել ու անկանխատեսելի հետևանքներով միջադեպի հանգեցնել։ Մարզպետի խոսքով՝ խնդիրը պետք է ժամ առաջ լուծվի դիվանագիտական ճանապարհով։
Կոտայքը նոր մարզպետ ունի
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Մեսրոպ Մեսրոպյանը պաշտոնապես ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Ահարոն Սահակյանը։ Նշենք, որ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի նոյեմբերին։
Քննարկվել են Տավուշում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք…
Գեղարքունիքի մարզպետը մեդալներ է հանձնել Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ եղել է մարզի մի քանի համայնքներում և «Մարտական ծառայության» մեդալներ հանձնել 2020 թ. Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։ «Այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց…
Ավինյանը այցելել է Սև լիճ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ։ Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ լուսանկարներ հրապարակել:













