Մարինա Օհանջանյան

  • Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

    Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին. «Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-ասաց նա:…

  • Տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է․ ՀՔԾ խոսնակ

    Տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է․ ՀՔԾ խոսնակ

    ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է լրատվամիջոցներին։ Սակայն խոսնակը հայտնել է միայն, որ քննչական և այլ դատավարական գործողություններ, բայց կոնկրետ անուններ չի հաղորդել։ Նա նշել է, որ պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։

  • Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

    Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: Նա նշել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես…

  • Գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ ՀՔԾ

    Գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ ՀՔԾ

    Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Այս լուրը հաստատեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նշեց, որ մանրամասները կներկայացվեն մի փոքր ավելի ուշ, այս պահին մանրամասներ ներկայացանել չի կարող: Գրում է Iravaban.net-ը։

  • Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը․ ՀԺ

    Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը․ ՀԺ

    Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չմեկնաբանեց տեղեկությունը: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել: Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից…

  • Վլադիսլավ Մանգասարյանը Լևոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

    Վլադիսլավ Մանգասարյանը Լևոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

    Գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Հարուցված քրեական գործը միացվել է Լևոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին» – նշել է նա։…

  • ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չի կայացվել

    ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չի կայացվել

    Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրել է թե ոչ. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել, ըստ այդմ՝ նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք,…

  • Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq

    Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq

    Hetq.am-ը գրում է. Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն…

  • ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին

    ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին

    Aysor.am-ը գրում է. Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել` հանցադեպի բացակայության հիմքով: «Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով», – ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք` ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին…

  • ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

    ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է՝ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը լրատվամիջոցներին մանրամասնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։

  • «ՔՈ»-ի հաղորդման հիման վրա Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

    «ՔՈ»-ի հաղորդման հիման վրա Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

    Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացիական որոշում» կուսակցության հաղորդման հիման վրա շարունակվում է նյութերի նախապատրաստումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հաղորդումը ստացել են մայիսի 3-ին։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և…

  • Միհրան Պողոսյանը ձերբակալվել է

    Միհրան Պողոսյանը ձերբակալվել է

    Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև ասել է որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ…

  • Դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբանը կալանավորվել է

    Դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբանը կալանավորվել է

    Դատավորին կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է: Տեղեկացնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Փաստաբանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը: Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և…

  • Միհրան Պողոսյանը չի ներկայացել ՀՔԾ

    Միհրան Պողոսյանը չի ներկայացել ՀՔԾ

    ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ «Միհրան Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով         /Մարտի 1/