Մարկ-Անդրե տեր Շտեգեն
Դեպայն ուզում է լքել Բարսան․ ակումբը դեմ չէ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայն արդեն ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Totofichajes-ը։ Նշվում է, որ «Բարսան» էլ իր հերթին մտադիր չէ պահել Դեպային։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվեն», «Ռոման» ու «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է կատալոնական ակումբը Դեպային ու Տեր-Շտեգենին փոխանակի «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի հետ։
Տեր Շտեգենը ոտքերի խաղով լավագույնն է․ Կուրտուա
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Բարսայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի մասին։ ««Բարսելոնան» հարձակումը սկսում է պաշտպանությունից, իսկ այդ դեպքում շատ կարևոր է դարպասապահի դերը: Ես չգիտեմ մի դարպասապահի, որը ոտքերի խաղով ավելի լավն է, քան Տեր Շտեգենը: Այդ առումով նա, իրոք, լավագույնն է», – Կուրտուայի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:
Ցավում եմ Տեր Շտեգենի համար․ Մանուել Նոյեր
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների Լիգայում իրենց նպատակների ու «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի մասին։ «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք և դուրս եկանք կիսաեզրափակիչ: «Բավարիայի» գլխավոր նպատակը եզրափակիչ դուրս գալն ու տիտղոսը նվաճելն է: Ցավում եմ Տեր Շտեգենի համար: Դարպասապահի համար շատ ծանր է նման հանդիպում անցկացնելը»,- Նոյերի խոսքերը փոխանցում է Bild-ը: Հիշեցնենք, որ…
Տեր Շտեգենը համաձայնության է եկել Բարսելոնայի հետ
«Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: Հայտնի է, որ դարպասապահը ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և կստանա ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Գյոտցեին խորհուրդ եմ տալիս տեղափոխվել Լա Լիգա․ Տեր Շտեգեն
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին։ «Մարիոն կարողանում է վերահսկել գնդակն ու ճշգրիտ փոխանցումներ կատարել: Խորհուրդ կտամ նրան տեղափոխվել Լա Լիգա, քանի որ իր խաղային որակներով նա ամբողջությամբ համապատասխանում է առաջնությանը: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի նա ճիշտ որոշում ընդունի իր ապագայի հարցում»,- Տեր Շտեգենի խոսքերը փոխանցում է…
Բարսելոնան ցանկանում է վաճառել կազմի մեծ մասին՝ բացառությամբ 6 ֆուտբոլիստի
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները իրենց խաղացողների ճնշող մեծամասնությանը տեղեկացրել են իրենց հնարավոր տեղափոխության մասին: Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին ակումբում կմնա միայն վեց ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսի, Անտուան Գրիզման, Ֆրանկ դե Յոնգ, Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Անսո Ֆաթի և Ժերար Պիկե: Կատալոնացիները պատրաստ կլինեն վաճառել մնացած բոլոր խաղացողներին: Marca-ն հավելում է, որ առաջնահերթ թիմը կլքեն Իվան Ռակիտիչը, Նեթոն և…
Բարսելոնան փոխարինող է գտել Տեր Շտեգենին
Իսպանական «Բարսելոնան» գիտի, թե ով կարող է փոխարինել Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։ Կատալոնական ակումբը փորձում է երկարաձգել պայմանագիրը Տեր Շտեգենի հետ, սակայն եթե դա չստացվի, ապա «Բարսան» կփորձի ձեռք բերել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային։ Ավելի վաղ Օնանայի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև «Չելսին»։
Բարսելոնայի դարպասապահը պահանջել է կրկնապատկել իր աշխատավարձը
«Բարսելոնան» շարունակում է բանակցել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ, քանի որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել: Դարպասապհը ակումբից պահանջում է կրկնապատկել իր աշխատավարձը, որը ներկա պահին կազում եմ 5 մլն եվրո տարեկան: Ակումբը ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը և ամենայն հավանայանությամբ առաջիկայում կգան համաձայնության: Հայտնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի»…
Մեսսին վիճել է Տեր-Շտեգենի հետ
«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին վիճաբանություն է ունեցել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենի հետ։ El Pais-ի հաղորդմամբ՝ թիմակիցների միջև վեճը ծագել է գնդակի համար պայքարից հետո։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել նաև Մեսսիի ու Ժերար Պիկեի միջև վեճի մասին։ Այս ֆոնին ակտիվ քննարկվում է նաև այն վարկածը, որ Մեսսին խնդիրներ ունի ակումբում կատարվելիք իրադարձությունների հետ ու կարող…
Բարսելոնան հաղթանակ տարավ Մեսսիի գոլի և Տեր Շտեգենի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկոն» և «Բարսելոնան»։ Խաղը կայացավ Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակներում։ Ֆուտբոլային հանդիպման 86-րդ րոպեին միակ գոլի հեղինակը դարձավ կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին։ Գեղեցիկ խաղ ցույց տվեց «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը՝ մի քանի անգամ փրկելով ակումբին գոլային հարվածներից։ Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի…
Մարկը հիասքանչ է խաղում ոտքով․ Սուարես
Նա հիասքանչ է խաղում ոտքով։ Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ խոսելով թիմի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի մասին։ «Մարկը գրեթե կիսապաշտպան է։ Նա ասես թիմի մեկ ուրիշ կիսապաշտպան լինի։ Նա հիասքանչ է խաղում ոտքով։ Աշխարհում նա լավագույն դարպասապահն է այդ առումով»,-ասել է Սուարեսը։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Նշենք, որ Մարկ…
Բարսելոնան մտադիր է երկարաձգել Սեմեդուի հետ պայմանագիրը. AS
«Բարսելոնան» ցանկանում է պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հայտնում է AS-ը: «Կապտանռնագույնները» մտադիր են ավելի բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել 25-ամյա պորտուգալացուն: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին: Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:…
Այսօր հայտնի կդառնա ՖԻՖԱ-ի վարկանիշով լավագույն ֆուտբոլիստի անունը
Այսօր երեկոյան Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի կունենա FIFA the Best մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Վիրջիլ վան Դեյկը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Բացի այդ, կհայտարարվի նաև լավագույն դարպասապահի անունը: Այս մրցանակի համար պայքարում են «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսսոնը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը , և «Բարսելոնան» ներկայացնող Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Տարվա լավագույն մարզչի…
Հայտնի են ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդները
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավարտվեց ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրը: ՈւԵՖԱ-ն արդեն հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են արժանանալ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը: Այդ ֆուտբոլիտսներն են. «Ռեդ Բուլի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Գենկի» հետ խաղում (6:2): «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով 4 սեյվ կատարեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0-0): ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել…