Մարմնամարզություն
ՕԽ-ում մեր մեդալակիրներից 2-ը վերադարձել են հայրենիք
32-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վերադարձել են հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանք ջերմ ընդունելության են արժանացել։ Մարզիկներին դիմավորելու էին եկել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների ու բազմաթիվ երկրպագուներ։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Դավթյանը՝ բրոնզե։
Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է իր ելույթները Օլիմպիական խաղերում։ Հենացատկից հետո Դավթյանը հանդես եկավ նժույգթափերի որակավորման փուլում։ Այստեղ մեր մարզիկն իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, որը նույնիսկ ավելին է, քան այն արդյունքը, որով Դավթյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն այս ձևում։ Այսպիսով, Դավթյանը նժույգթափերում ստացավ 14,566 գնահատական։ Նշենք, որ հայ մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 14,266…
Օլիմպիական խաղեր․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ հենացատկում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից՝ մարզմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է ելույթը որակավորման փուլում։ Վերջինը հենացատկի փուլն էր, որտեղ Արթուրը փայլուն հանդես եկավ՝ ստանալով 14,866 գնահատական։ ArmSport-ը ներկայացրել է ֆոտոշարք՝ հայ մարզիկի ելույթից։
Ալսօր լեգենդար Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Նրա մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Յուրաքանչյուր լեգենդ վերածվել է ոսկու։ Յուրաքաչյուր լեգենդ մնացել է անվերծանելի․․․ Այսօր Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Լեգենդար մարզիկը դարձավ 92 տարեկան»։ Տեսանյութը՝ Առաջին ալիքի։ https://www.facebook.com/minESCSarm/posts/3128536317373641?__cft__%5B0%5D=AZVRFa3GH6CA5ryhGyUxCNHlR-786vpGIHPuYCqa1ZePBa6JHxJJ8zlHB19WTGNeCBU1BvS-Rln-T4eIUglrxjiGK6mngnQybF9KzH7oFWOhapTJJ9DK9qeb5zalABbgASxorl-Q02HAzI2TCMpJjUO7_mR_L3CR6uobP_JBxEUWbg&__tn__=%2CO%2CP-R
Ազարյանը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը։ Նա փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Վանոյանը ընտրվել է միաձայն։ Նա նախկին մարմնամարզիկ է ու մարզիչ, եղել է ֆեդերացիայի փոխնախագահը։ Նշենք նաև, որ Ազարյանը պաշտոնից հեռանալուց անիջապես հետո ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Նա Վանոյանին հաջողություններ է մաղթել…
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը
Գագիկ Վանոյանը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ: Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՄՖ փոխնախագահ Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն: Գագիկ Վանոյանը փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998…
Հավաքականի ողջ կազմով պատրաստ ենք կռվել թշնամու դեմ․ Հակոբ Սերոբյան
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ «Պատերազմում կորուստներն անխուսափելի են, բայց մեր ոգին ու կամքը կոտրել հնարավոր չէ։ Արցախը միշտ եղել ու լինելու է Հայաստանի անբաժանելի մասը․ ուստի լինենք միասնական մեր երկիրը պաշտպանելու գործում։ Հավաքականի ամբողջ կազմով պատրաստ ենք հարկ եղած դեպքում թշնամու դեմ կռվելու առաջնագծում։ Վստահ եմ՝ հաղթելու…
Դանիան հրաժարվեց ընդունել մարմնամարզության Աշխարհի առաջնությունը
Մարմնամարզության 2021 թվականի աշխարհի առաջնությունը ընդունող երկիրը՝ Դանիան, հրաժարվել է ընդունել առաջնությունը։ Այս մասին Դանիայի մրցաձև ֆեդերացիան հաղորդագրություն է ուղարկել մարմնամարզության միջազգային ֆեդերացիային։ FIG-ի գործկոմը այժմ պետք է նոր մրցավայր ընտրի առաջնության համար։ Այդ հարցը կքննարկվի առաջիկայում։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերին։
Վերանայվել է մարմնամարզության միզազգային մրցաշարերին մասնակցելու տարիքային շեմը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործկոմը ( FIG ) փոխել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մանակցել 16 – ից ոչ ցածր տարիք ունեցողները։ Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․ ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կարևոր որոշումներ է կայացրել
Տոկիոյում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերի ժամկետները մեկ տարով հետաձգելու կապակցությամբ, մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ( FIG ) մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Դրանք տեղեկատվական բնույթի են և հիմնականում վերաբերում են մարզիկներին ու ազգային ֆեդերացիաներին: Օլիմպիական խաղերի սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի 324 տեղերից գրեթե 75% -ը որակավորված է։ Բոլոր ստացած ուղեգրերը մնում են ուժի…
Հաստատվել են օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճած մարզիկների անունները
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի՝ / FIG / – ի նախագահ Մորինարի Վատանաբեն շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ին, «Տոկիո – 2020» -ի կազմկոմիտեին, Տոկիոյի քաղաքային իշխանություններին և Ճապոնիայի կառավարությանը ՝ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման համար։ Ամեն բան արվել է ի շահ մարզիկների ՝ կարևորելով նրանց առողջությունն ու անվտանգությունը։ Դեռևս ժամանակ կա խաղեր ուղեգիր նվաճելու համար։ ՄՕԿ-ն…
Հետաձգվել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը
Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը: Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա: Անտեղ մարտի 18 – 22 –ը անցկացվելու էր աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Բայց գործուղումը հայտնի պատճառով…
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկը հաջող է հանդես եկել միջազգային մրցաշարում
Մոսկվայի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում գոհացնող մրցելույթներ ունեցավ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Յուլիա Վոդոպյանովան։ 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտավ եզրափակիչ ` ուժեղագույն ությակ: Վճռական փուլում նա նույնպես վստահ մրցելույթներ ունեցավ և գրավեց հաջորդաբար հինգերորդ և վեցերորդ տեղերը: Մրցավարական հանձնախմբում աշխատող, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե…
Հանճարեղ մարմնամարզիկը 91 տարեկան է
Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 91 –ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան: Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր։ Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ – ում և աշխարհում: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի…
Մարմնամարզիկների սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեր երկրի հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը: Այն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մասնագիտացված մարզադպրոցում: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած մարզչական խումբը, նախապես կազմած ծրագրով, նպատակ ունի բարելավել մարմնամարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Յուրաքանչյուր մարզիկի հետ անհատական աշխատանք է տարվում,քանզի մարզիչները լավ գիտեն սաների ֆիզիկական որակների ուժեղ և թույլ…














