Մարմնամարզություն
Հայ մարմնամարզիկը Իսրայելի բաց առաջնության հաղթող
Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները: Օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը,իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել: Իսրայել էին մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում…
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը նորոգվում է
Համայնքային ենթակայության մարզական օջախների գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շրջայց են կատարել մի շարք մարզադպրոցներում: 55 տարվա պատմություն ունեցող «Ալբերտ Ազարյանի անվան…
Համաշխարհային ուսանողական խաղերում ոսկե մեդալ նվաճած հայ մարզիկը խոսել է հաղթանակի մասին
Նեապոլում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14․900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Նա այս Ունիվերսիադայում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը խոսել է հաղթանակի մասին․ «Չեմ կարող բառերով բացատրել հաղթանակս։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք ցույց տվեցի։ Սա մարզիչներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս շնորհիվ էր,…
Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի…
Ուսանողական խաղեր. Արթուր Ավետիսյանը եզրափակչում է
Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: Առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն…
Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է․ Վահագն Դավթյան
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում: Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին: «Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու…
Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերի մրցութային վերջին օրը: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակչում դարձավ արծաթե մեդալակիր՝ գրանցելով 14.766 արդյունք: Չեմպիոն հռչակվեց Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։ Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։ Մարզիկն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր…
Եվրոպական խաղեր․ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։ 85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը…
«Ճանապարհ դեպի Մինսկ». մարմնամարզիկ Արթուր Դավթյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 6-րդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է։ Արթուր Դավթյան Մարզաձևը։ Մարմնամարզություն Ծնվել է։ 08/08/1992 Ծննդավայրը։ Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2015թ. Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը (և՛ բազմամարտում, և՛ հենացատկում)…
«Ճանապարհ դեպի Մինսկ». մարմնամարզիկ Արթուր Թովմասյան (ՖՈՏՈՇԱՐՔ)
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 5-րդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն է։ Արթուր Թովմասյան Մարզաձեւը։ Մարմնամարզություն Ծնվել է։ 18/06/1992 Ծննդավայրը։ Երեւան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2014թ. Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը Ամենակարեւոր հաղթանակը։ 2015թ. առաջին…
Միայն եզրափակիչ դուրս գալը չի բավարարի ինձ․ Արթուր Թովմասյան
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը խոսել է Եվրոպական խաղերից ունեցած սպասելիքների մասին. «Մեծ ակնկալիքներ ունեմ, որ բավականություն եմ ստանալու թե՛ Խաղերից, թե՛ մթնոլորտից։ Ցանկանում եմ վարժությունս լավ կատարել, բայց միայն եզրափակիչ դուրս գալը չի բավարարի ինձ, քանի որ մարզիչներիս հետ հասել ենք այն մակարդակին, որ կարող է միայն մեդալը բավարարել։ Չկա մեդալ՝ չկա պատմություն»,- Արթուրի խոսքերն է …
«Ճանապարհ դեպի Մինսկ». մարմնամարզիկ Վահագն Դավթյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի երրորդ հերոսը մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն է: Վահագն Դավթյան Մարզաձևը: Մարմնամարզություն Ծնվել է: 19/08/1988 Ծննդավայրը: Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը: 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ…
Հայ մարմնամարզիկը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգում անցկացվող «Ալեքսանդր Դիտյատինի գավաթի» միջազգային մրցաշարում: Մարմնամարզիկը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, նժույքաթափերի վարժություններում ու բազմամարտում, ինչպես նաև արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:
Հայ մարմնամարզիկները եզրափակչում են.Աշխարհի Գավաթ
Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել: Նժույգաթափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրավել է երկրորդ տեղը և նվաճել եզրափակիչի ուղեգիր: Օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երրորդ տեղով, իսկ Վահագն Դավթյանը՝ երկրորդ: Արթուր Դավթյանը մարտի 21-ին հանդես կգա հենացատկի որակավորման փուլում: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական…















