մարսագնաց
Մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո առաջին լուսանկարներն է ուղարկել
Perseverance մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո առաջին լուսանկարներն է ուղարկել։ Երկու շաբաթվա ընթացքում Արեգակը գտնվել է Երկրի և Մարսի միջև՝ դրանով իսկ խախտելով կապը մարսագնացի և Երկրի միջև: Նշվում է, որ այդ ժամանակահատվածում երկու սարքերն էլ հաղորդագրություններ են փոխանակել շաբաթական մեկ անգամ։
Լուսնագնացների հայր Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել
Հայ ականավոր գիտնական ու ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկել: Այս մասին տեղեկանում ենք «ՀայՓոստի» Facebook-ի էջից։ Նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ նախագահական նստավայրում՝ Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։ Մարումը տեղի է ունեցել Հայփոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի,…
Perseverance մարսագնացի շարժունակության պատասխանատուն հայ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Perseverance մարսագնացի շարժունակության պատասխանատուն հայ է: https://www.facebook.com/SirovTiezerqic/videos/462099325035091 Տեսանյութը՝ Տիեզերք-ի։
Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի հեղինակը հայ է․ Արշակյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «- Ալեքսանդր Քեմուրջյանը հայտնի է որպես Լուսնի վրա առաջինը վայրէջք կատարած լուսնագնաց ռոբոտի(1970թ․, կից նկարում), ինչպես նաև Մարսի վրա 1971 թ․ առաջին անգամ վայրէջք կատարած հետազոտական մեքենայի հեղինակ։ Քեմուրջյանը Ս․ Պետերբուրգի մեքենաշինության ինստիտուտում (http://www.vniitransmash.ru/) աշխատել է որպես փոխտնօրեն և գլխավոր ինժեներ: – 2021…
InSight սարքը Մարսի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել
Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մանրակրկիտ զեկույց է հրապարակել իր կողմից ղեկավարվող InSight մարսագնացի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ սարքը 2018 թվականին Մարս մոլորակի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել։ Մասնագետների խոսքով՝ տատանումները շատ մեծ հզորություն չեն ունեցել հիմնականում տատանվել են 3-4 մագնիտուդի մերձակայքում, ինչը, սակայն, կարևոր «հաղորդագրություն» է…
Լուսնի վրա գտնվող չինական սարքավորումներն «արթնացել են և գործի անցել»
Չինական «Չանյե-4» տիեզերական սարքավորումը և «Ույտու-2» մասագնացը քնի ռեժիմից բարեհաջող վերադարձել են և վերսկսել են իրենց աշխատանքները Լուսնի հակառակ կողմում: Աշխատանքներն արդեն 8 ամիս է, ինչ ընթանում են: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Սարքավորումները քնի ռեժիմի մեջ էին հուլիսի 9-ից: Հաղորդվում է, որ «Ույտու 2-ը» մի քանի ժամ ավելի վաղ է արթնացել (Պեկինի ժամանակով…
NASA-ն հրապարակել է Curiosity-ի լուսանկարը՝ արված Մարսի արբանյակից
NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի լուսանկարը: Այն արվել է Մարսի արբանյակից HiRISE տեսախցիկով՝ Mars Reconnaissance Orbite սարքի վրա տեղադրված, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Curiosity լուսանկարի վրա երևում են փոքր կետեր: Մարսագնացը հայտնվել էր կադրում Էոլիդա լեռան Գեյլ հրաբխային խառնարանի տարածքում հետազոտության ժամանակ: Curiosity-ն ժամանել էր Կարմիր մոլորակի մակերևույթին 2012 թվականի օգոստոսի 6-ին:
Չինաստանի գիտնականները վերջացրել են մարսագնացի կառուցումը
Չինաստանի գիտնականները վերջացրել են մարսագնացի կառուցումը: Այն նախատեսված է գործարկել 2020 թվականին: Այս մասին հայտնում է Global Times-ը: Մարսագնացի միջոցով գիտնականները մտադիր են ուսումնասիրել մոլորակի մակերեսը, յուրահատկությունները, մագնիսական դաշտը: Հավաքագրված տվյալները կարող են տալ Մարսի և ողջ Արեգակնային համակարգի էվոլյուցիայի պատասխանները: Չինաստանը 2017թ. հայտարարել է, որ ցանկանում է դառնալ առաջին երկիրը, որը կուսումնասիրի Մարսը և…
NASA-ն հաստատել է Մարսի վրա մեթանի հայտնաբերման մասին լուրերը
ՆԱՍԱ-ն հաստատել է լուրերն այն մասին, որ հետազոտողները Մարսի վրա մեթան են հայտնաբերել, որը սովորաբար վկայում է կենդանի օրգանիզմների առկայության մասին: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում: Curiosity մարսագնացն արձանագրել է չափումների ժամանակ մեթանի ամենամեծ քանակությունը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ մեթանը կարող է առաջանալ քարերի և ջրի փոխազդեցության արդյունքում։
Curiosity մարսագնացը սելֆի է ուղարկել Մարսից
ՆԱՍԱ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Curiosity մարսագնացի «սելֆին»: Նկարը վերնագրված է «նայիր, մամ, առանց ձեռքերի եմ»: Լուսանկարում, սակայն, չի երևում մարսագնացի ռոբոտ-ձեռքը: Բանն այն է, որ սա ոչ թե մեկ լուսանկար է, այլ մի շարք լուսանկարների համակցություն, ինչը հնարավորություն է տվել ստանալու այնպիսի պատկեր, որից թվում է, որ այն նկարվել է լայն օբյեկտիվով խցիկով: https://www.facebook.com/NASA/photos/a.67899501771/10157169725756772/?type=3&theater…
NASA-ն հրաժեշտ տվեց Opportunity-ին
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Opportunity մարսագնացի առաքելության դադարեցման մասին, որն անցած տարի Կարմիր մոլորակի վրա հայտնվել էր փոշու փոթորկի մեջ, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Դրա հետ կապի դուրս գալու մոտ հազար անհաջող փորձեր են կատարվել, որից վերջինը ձեռնարկվել է երեկ։ Opportunity-ն հաջող գործել է մինչև 2018 թվականի ամառ՝ անցնելով մոտ…












