fbpx
Գիտություն

InSight սարքը Մարսի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել

Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մանրակրկիտ զեկույց է հրապարակել իր կողմից ղեկավարվող InSight մարսագնացի վերաբերյալ:

Փաստաթղթում նշվում է, որ սարքը 2018 թվականին Մարս մոլորակի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել։

Մասնագետների խոսքով՝ տատանումները շատ մեծ հզորություն չեն ունեցել հիմնականում տատանվել են 3-4 մագնիտուդի մերձակայքում, ինչը, սակայն, կարևոր «հաղորդագրություն» է պարունակում. այն է՝ Մարսը մեռած մոլորակ չէ:

«Առաջին անգամ գրանցել ենք, որ Մարսը սեյսմիկ առումով ակտիվ մոլորակ է: Այն ակտիվության մակարդակով գերազանցում է Լուսնին, սակայն հետ է մնում Երկիր մոլորակից»,-նշում է հայտնի հետազոտող Բրյուս Բաներդթը:

InSight-ը Մարսի մակերևույթին վայրէջք է կատարել 2018 թվականի նոյեմբերի 26-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ