մարտի 1
16 տարի անց. Մարտի 1
2008 թվականի Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունները հակակառավարական ըմբոստություն էր Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Բողոքի միջոցառումները տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում՝ չընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և իրենց կազմակերպած խմբերի կողմից որոշվեց ճնշել խաղաղ հավաքները և մեկ ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան,…
Մարտի 1-ի ոճրագործությունը և բռնաճնշումները դեռ քննվում են դատարանում
2008 թվականի մարտի 1-ին` 15 տարի առաջ, հայաստանյան վարչակազմի կողմից, իրականացրած ընտրակեղծիքներից հետո, իրականացրած զանգվածային բռնությունները ժողովրդի և քաղաքական ընդդիմության հանդեպ խորը և ցավոտ հետք թողեցին Հայաստանի Հանրապետության վրա։ Բռնությունները վերածվեցին ոճրագործության, որը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հարյուրավոր մարդիկ ազատազրկվեցին և ենթարկվեցին քաղաքական հալածանքների։ Սահմանադրական կարգը խաթարվել էր, երբ վարչակազմը գործի դրեց Զինված…
Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը առանց դրսի ուժերի անհնար կլիներ իրականացնել Հայաստանում․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook֊ի իր էջում գրել է․ «Մեկ բան հստակեցնենք. Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի մեջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղսավորությունը համապատասխանաբար՝ որպես երկրի գլուխ և վարչապետ, 27-ին՝ անվտանգության ղեկավար, նաև մասնակցության մասին հիմնավոր ենթադրությունները և մեղադրանքները աներկբա գոյություն ունեն։ Բայց ոչ մի իշխանություն, ընդդիմադիր, հանրային գործիչ թող չհամարձակվի միայն…
Մարտի 1-ի գործով վկաները կա՛մ փախչում են, կա՛մ հայտնվում տխուր իրավիճակներում․ Անդրանիկ Քոչարյան
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր պատասխանել հարցերին, որոնք նրա սրտով չէին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ի, ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ եթե նրանք նա հարցաքննվեր փակ ռեժիմով, ապա նա կկարողանար պատասխանել շատ հարցերի։ «Նա շատ ծանր էր տանում այն փաստը, որ, այդ պաշտոնում լինելով, կատարել…
Վազգեն Սարգսյանը կարող էր գլխացավանք դառնալ չեկիստական ուժերի համար. Գագիկ Քամալյան
Երկու օրից լրանում է հայաստանյան նորագույն պատմության ամենաողբերագական իրադարձություններից մեկի քսանամյա տարելիցը։ Հոկտեմբերի 27-ի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ու կարծես թե ամեն բան ասվել է այս մասին, բայց այսօր ես ևս մեկ անգամ կխոսեմ այդ ահաբեկչության թողած քաղաքական հետևանքների մասին։ Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չեմ պնդել ու հիմա էլ չեմ պնդում, որ…
Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա
Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնել է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը և թույլատրել Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա։ Նշենք, որ պաշտպանության…
Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ․ Սասուն Խաչատրյան
Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նշեց, որ այլևս որևէ բան չի կարող հայտնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական…
Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ինչպես փոխանցել է աղբյուրը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Բժշկական կենտրոնից չեն հայտնել, թե խոսքն ինչ վիարահատության մասին է՝ ընդգծելով, որ դա անձնական ինֆորմացիա է։ Ինչպես տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, այժմ…
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։ Ըստ դատարանի որոշման՝ դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը հայտարարեց,…
Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի․ նրան կրկին տեղափոխել են բժշկական կենտրոն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին հայտնել է ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից…
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կմեկնի Գերմանիա
Մարտի 1-ի գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում խոսեց բուժման նպատակով Գերմանիա մեկնելու մասին։ «Մի քանի օրով կմեկնեմ, հետ կվերադառնամ: Գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, այն փաստաթուղթը, որը ես ներկայացրել եմ, թույլտվություն կլինի», – ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ իր ոտքի պրոթեզը երկու տարին մեկ պետք է սպասարկվի…
Ռոբերտ Քոչարյանը երեկ դարձյալ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտման: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հետազոտման ավարտից հետո Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև…
Մարտի 1-ի գործով բոլոր նախագահները պիտի վկայություն տան․ Րաֆֆի Հովհաննիսյան
Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր նախագահները, բոլոր վարչապետերը, բոլոր ղեկավարները, նրանք, ովքեր տեղեկություն ունեն, մասնակից էին՝ հետապնդում էին, հետապնդվում էին, պետք է իրենց վկայությունները տան: Կարծում եմ՝ ովքեր Մարտի 1-ին առնչվել են, պատասխանատվության տարբեր չափաբաժիններ ունեն եւ միայն դատարանը կարող է այդ վճիռը կայացնել», -ասաց նա: Հարցին, թե դատարանից արդար…
Քոչարյանը կալանքի տակ է, բայց կարծես կոնկրետ սպանությունների հետ կապված փատեր չկան. Րաֆֆի Հովհաննիսյան
Բոլոր պաշտոնյաները, կառույցները, որոնք առնչվել են Մարտի 1-ի գործին պետք է հարցաքննության կանչվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին առնչվող դատավարությանը: «Մարտի 1-ի հարցով իմ անձնական և «Ժառանգություն» կուսակցության հավաքական կարծիքը միշտ եղել է այն, որ պատկան բոլոր կազմակերպությունները, բոլոր նախագահները, բոլոր պաշտոնյաները, ովքեր…
Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Հայկ Հարությունյանի հետ կատարվածում մեղավորներ չփնտրել
Մի բան կարդացի վերջերս. Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր: Ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: Իր խիղճը կարող էր իրեն ճնշել: Հիմա էդ խիղճը ի՞նչ է թելադրել իրեն այս տարիներին, ես չգիտեմ, բայց որ ոստիկանությանը մղել են անօրինական գործողությունների՝ բոլորդ տեսել եք, փաստերով: Նաև փաստահավաք խմբից, նույնիսկ Նիկոյանի այդ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների…














