մեծ եղեռն
Մեծ Եղեռնի օրը, պետք է դառնա մեր միասնականության ու պայքարի օրը. ԲԱՑՈւՄ
Հայոց ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն մարդու բնաջնջման, համաշխարհային ողբերգություն է մարդկության համար, որն աշխարհը կհիշի ապրիլի 24-ին։ Սակայն չպետք է մոռանալ, որ այսօր Արցախում հայ ժողովուրդը բախվում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության նմանատիպ սպառնալիքի։ Արցախի շրջափակմամբ և աշխարհին կապող ճանապարհի փակմամբ պարզ են Ադրբեջանի հկամարդկային և ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ։ Որպես հանրույթ՝ մենք ընդհանուր…
Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երեկվա միջոցառումների վերաբերյալ ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական թիմին։ «Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։ Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց…
Թրամփի օգտագործած Մեծ եղեռն արտահայտությունը չի համապատասխանում 1981թ-ի հռչակագրին
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Համագումարը նշել է, որ Թրամփի օգտագործած Մեծ եղեռն հայկական արտահայտությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ «Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ.…
Այսօր մոմավառությամբ ոգեկոչում ենք մեր նախնիների հիշատակը. Ազատ Դեմոկտրատներ կուսակցություն
«Ազատ Դեմոկրտաներ» կուսակցությունն իր ֆեյսբուքի էջով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ գրառում է կատարել՝ «Մեր միասիրտ աղոթքն ենք մատուցում և խոնարհվում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակի առջև: Խաղաղությու՜ն և հանգստությու՜ն նրանց տառապած հոգիներին: Այսօր մոմավառությամբ ոգեկոչում ենք մեր նախնիների հիշատակը, և Ապրելու Ապրիլը` որպես խորհրդանիշ, հիշու´մ, որ մեր հայրենիքում ինքնության և գոյության իրավունքի…
Իսրայելի օրենսդիր մարմնի ներկայացուցչի հայերեն գրառումը ցեղասպանության մասին
Իսրայելի Կնեսետի պատգամավոր Յայիր Լապիդը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել, որտեղ անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ տարիներին մենք օրինագիծ ենք առաջարկել ի հարգանք հայոց ցեղասպանության։ Դա մեր բարոյական պարտքն է՝ որպես հրեական պետություն»: Today is Armenian Genocide Remembrance Day. Just as in…
Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել: Վարչապետը նույնպես տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի երթը, այս անգամ կկազմակերպվի վիրտուալ տարածքում և քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը…
Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում դիմել է քաղաքացիներին և հորդորել, որ չմասնակցեն Զատկի միջոցառումներին։ Վարչապետը ընդգծել է, որ միջոցառումներին չմասնակցել խորհուրդ է տվել նաև եկեղեցին։ Անդրադառնալով առաջիկայում հիշատակվող օրերին վարչապետը ասել է․ «Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը.…
Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. ««Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։ Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։…
Դոնալդ Թրամփ. Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, որոնք տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք…
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Կարմիր խաչի տաղավարը
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) առաջին օգնության տաղավարը: Հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, ինչպես նաև…
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 14-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակին: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը: Հայտարարության մեջ նշված…












