մետրո
Քաղաքապետարանում քննարկվել է Երևանի մետրոյի նոր կայարանը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Քաղաքապետարանը հայտնել է գույքահարկի վճարման վերջնաժամկետը Քաղաքապետարանը ներդնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգ․ հայտարարվել է մրցույթ «Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային…
Բողոքի ակցիա` Երևանի մետրոյում
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Մետրոպոլիտենում։ Նրանք որոշ ժամանակով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը։ Իրենց խոսքով, նրանք պահանջում են «միջանցք չտրամադրել թշնամուն» ու «կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը»։ Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան ներկայացնում են որպես ապաքաղաքական, սակայն, ակնհայտորեն, պահանջները պարունակում են քաղաքական ենթատեքստ, քանի որ իշխանությունները բազմիցս նշել են…
Մետրոյում ամեն հերթափոխից հետո վագոնները ախտահանվում են
Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջում գրառում է կատարվել՝ կապված մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների պահպանման հետ։ Նշվում է, որ ամեն օրվա հերթափոխի հետո իրականացվում է ախտահանում, որից հետո արդեն ախտահանված վագոնները պատրաստ են լինում շահագործվել հաջորդ առավոտյան։ Ըստ աղբյուրի՝ ախտահանվում են նաև կայարանների տարածքները։ Նշվում նաև, որ վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։ Մետրոպոլիտեն կարելի է մուտտք գործել դիմակով։
Նյու Յորքում անձրևաջրերը լցվել են Մանհեթենի մետրոկայարանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հորդառատ անձրևները շարունակում են անհարմարություններ պատճառել մարդկանց՝ աշխարհ տարբեր կետերում։ Նյու Յորքում անձրևների հետևանքով հեղեղվել է Մանհեթենի մետրոկայարանը։ Անձրևաջրերն ուղղակի լցվել են ներսի հատված։ Այդ մասին է վկայում Insider Paper լրատվականի հրապարակած տեսանյութը։ BREAKING 🚨🚨 Massive Flooding in 28th St Station, New York City pic.twitter.com/cvMmXBGd4f — Insider Paper (@TheInsiderPaper) September 2, 2021
Մետրոպոլիտենը շուտով կնշի 40-ամյակը
Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջում գրված է․ «Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։ 1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր…
Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր բողոքի ակցիա է իրականացվել Մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի շրջակա հատվածում։ Մի շարք քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին դրսում ու տարբեր վանկարկումներ էին անում, երբ Փաշինյանը Կառավարության մի մասնաշենքից տեղափոխվում էր մյուսը։ Վանկարկումները հիմնականում ունեին վիրավորական բնույթ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ծախված շներ, դուք ո՞վ եք, որ ասեք` ես ժողովուրդ չեմ. մետրոյի աշխատանքը խափանվել է
https://www.facebook.com/24news.am/videos/2883215821995644 Տեսանյութը՝ 24News-ի։
Այս պահին մետրոպոլիտենը փակ է
Երևանի մետրոպոլիտենը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ այս պահին մետրոպոլիտենը փակ է: «Հարգելի՛ ուղևորներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։ https://www.facebook.com/yermetro/posts/2566588710253253
Մետրոյի նոր կայարանը կկառուցի հենց պետությունը․ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում խոսել է մետրոյի նոր կայանի մասին։ Նա ասել է, որ սկզբում փորձել են մասնավորի ներգրավվել, որպեսզի այդ հոգսը չընկնի մասնավորի վրա, սակայն տարբեր ընկերությունների առաջարկած պայմանները գնահատվել են ոչ այնքան բարենպաստ և որոշում է կայացվել, որ հենց պետությունը կառուցի նոր կայարանը։ Մարությանի խոսքով՝ կայարանի կառուցումը կարժենա մոտ 35…
Մայիսի 18-ից մետրոն կաշխատի․ մուտքը միայն դիմակով
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Տեղեկացնում ենք նաև, որ ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները: Չենք մոռանում , որ այս օրերին մետրոպոլիտենի մուտքը ժետոնով է և դիմակով: https://www.facebook.com/yermetro/posts/2400348943543898
Կախտահանվի Երևանի մետրոպոլիտենը
Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, այսօր՝ մարտի 14-ին Երևանի մետրոպոլիտենում օրվա աշխատանքն ավարտելուց հետո մետրոպոլիտենի էլ. հավաքակայանում կիրականացվի գնացնքերի ախտահանման գործընթաց: «Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,-ասված է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական…
Սանիտարական նկատառումներով փակվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքը
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Սախարովի հրապարակ տանող ճանապարհի մի հատվածը մի քանի օր է ինչ փակվել է։ Պատճառն այնտեղ տիրող սանիտարահիգենիկ վատ վիճակն է։ Մարդիկ նշված հատվածում բնական կարիքներ են հոգում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ասաց, որ հատվածը պատնեշել են սանիտարահիգիենիկ վիճակը կարգավորելու և տարածքը գարշահոտույթունից ազատելու…
Երևանի մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաև Երևանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն, այս փուլում անուններ նշել չցանկացավ: Երևանի քաղաքապետարանից…















