fbpx
Երևան

Մետրոյի նոր կայարանը կկառուցի հենց պետությունը․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում խոսել է մետրոյի նոր կայանի մասին։

Նա ասել է, որ սկզբում փորձել են մասնավորի ներգրավվել, որպեսզի այդ հոգսը չընկնի մասնավորի վրա, սակայն տարբեր ընկերությունների առաջարկած պայմանները գնահատվել են ոչ այնքան բարենպաստ և որոշում է կայացվել, որ հենց պետությունը կառուցի նոր կայարանը։

Մարությանի խոսքով՝ կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 միլիոն դոլար։ Այս պահին մշակվում է նախագծի մրցույթ, որից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ։

Քաղաքապետը նշեց նաև, որ Կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է տրամադրել նոր կայարանի կառուցման գումարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ