մեքենաներ
Ford-ը «սովորեցրել է» մեքենաներին «շփվել» անցորդների գաջեթների հետ
Ford ընկերությունը ներկայացրել է նորույթ ավտոմեքենաների և ենթակառուցվածքի ու երթևեկության այլ մասնակիցների հետ «շփման» ոլորտում։ Ընկերության մասնագետները ստեղծել են սարք, որը կարող է միավորել տարբեր աղբյուրների ազդանշանները և «մեկնաբանել» հետիոտների և հեծանվորդների մտադրությունները: Այս մասին տեղեկացնում է Motor-ը։ Սարքը հաղորդակցային բլոկ է՝ C-V2X կապի ստանդարտ։ Այն թույլ կտա տեխնոլոգիայի հետ համատեղելի ավտոմեքենաներին տեղեկատվություն ստանալ տարբեր…
Լարսում հերթերը պայմանավորված են Ռուսաստանից Հայաստան մեքենաների մեծ հոսքով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։ Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան…
Ջերմուկի համայնքապետարանը հորդորում է տանիքների տակ մեքենաներ չկայանել
Ջերմուկի համայնքապետարանը ձյունածածկ մեքենաների լուսանկարներ է տարածել՝ հորդորելով տանիքների տակ ավտոմեքենաներ չկայանել: «Հարգելի ջերմուկցիներ և հյուրեր, Ջերմուկի համայնքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե՛ անցորդների, թե՛ մեքենաների համար: Հատկապես երեխաներին նշված տարածքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի…
Ավստրալիայում թույլատրել են պետհամարանիշին «սմայլեր» ավելացնել
Ավստրալական Քուինսլենդ նահանգի բնակիչները շուտով կկարողանան «սմայլեր»-ով պետհամարանիշեր ձեռք բերել իրենց մեքենաների համար։ «Սմայլ»-ով համար պատվիրելու հնարավորությունը հասանելի կդառնա մարտի 1-ից։ Այս մասին հայտնում է Seven News Sydney-ը։ Ծառայությունը կարժենա մոտ 300 դոլար։ «Համարանիշերի վրա տարբեր խորհրդանիշերի օգնությամբ ավստրալացիներն իրենց աջակցությունն են հայտնում սիրելի մարզական թիմերին։ Էմոձիների գործածումը նորություն չի լինի»,- ասել է Քուինսլենդի թագավորական…
Tesla-ին կարող է սնանկացում սպառնալ
Ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաների արտադրողը կարող է սնանանկանալ, հայտնում է РИА Новости-ն: Ըստ աղբյուրի՝ մեկ ամսվա ընթացքում ընկերությունը վարկատուներին պետք է վերադարձնի գրեթե 1 մլրդ դոլար արժեթղթերով: Եթե դա տեղի չունենա, ապա ընկերությանը դեֆոլտ կամ սնանկություն է սպառնում: Ընկերությունը պարտքերի մարման համար բավարար միջոցներ դեռ չունի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն հաղորդել է 2018թ.-ին…
Volkswagen-ը ճանաչվել է մեքենաներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություն
Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG խումբը 2018 թվականի տվյալներով ճանաչվել է աշխարհում մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերություն: Ընկերությունն արդեն 3-րդ տարին է՝ զբաղեցնում է առաջին տեղը: Չորեքշաբթի ճապոնական Toyota ընկերությունը հայտնել էր, որ 2%-ով բարձրացել է վաճառքի շահույթը: Անցած տարի ընկերությունը վաճառել է 10,6 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ Daihatsu և Hino ավտոմեքենաներ: Ավելի վաղ Volkswagen-ը հաղորդել էր…
Ջերմուկում տեղացած առատ ձյունը վնասներ է հասցրել մեքենաներին
Ջերմուկի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ջերմուկում տեղացած առատ ձյունը տանիքներից թափվել է բակերում կայանված մեքենաների վրա և լուրջ վնասներ հասցրել: Միրզոյանը նաև լուսանկարներ է հրապարակել: https://www.facebook.com/narmirzoyan/posts/2044547058958270
Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո…
Էջմիածնում ցուցարարները փակել են կենտրոնական փողոցները
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Էջմիածնում հավաքվածները մեքենաներով փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը։
«Համաձայնության ենք եկել մեր վարչապետի շնորհիվ», – «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները երկար ժամանակ կառավարության շենքի դիմաց բողոքելուց հետո ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հանդիպում են ունեցել կառավարության անդամների հետ և իրենց առաջարկները ներկայացրել կառավարությանը: Քննարկումների արդյուքնում կառավարությունը օրենսդրական համապատասխան փոփոխություններ է նախաձեռնել: Փաթեթն e-draft.am պաշտոնական կայքում դրվել է հանրային քննարկման։ «Եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, ապա հաջորդ օրվանից հնարավորություն կստանանք մենքենաները մինչև ապրիլի 1-ը…
ԶՈւ ավտոպարկից հանվում են բոլոր մեքնաները, որոնք իրենց «դարն ապրել են». Արտակ Դավթյան
Վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենայով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, թե ցավալի ավտոպատահարներից հետո թարմացվում է արդյոք ԶՈւ ավտոպարկը։ «Նոր մեքենաներով համալրմանը զուգընթաց՝ ավտոպարկից հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց «դարն ապրել են» տարիքային կամ անսարքության առումով։ Մոտակա ժամանակում նախատեսվում…
Փարիզում ցույցերի պատճառով մեկ օրում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել
Փարիզում ցույցերի պատճառով դեկտեմբերի մեկին ավելի քան 400 մարդ է ձերբակալվել: Le Figaro-ի տվյալով՝ նրանց ընդհանուր թիվը հասնում է 412-ի: Դեկտեմբերի 2-ի տվյալով՝ անազատության մեջ է մնում 387 մարդ: Հաղորդվում է նաև 133 տուժածի մասին: «Դեղին բաճկոններ» շարժման ցույցը շաբաթ օրն ուղեկցվում էր զգալի անկարգություններով՝ Փարիզում բախումներով մեքենաների այրմամբ և այլն:












