Միացյալ թագավորություն

  • Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպան

    Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպան

    Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի էջում։ «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։ Գալագերը այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: https://www.facebook.com/britishembassyyerevan/posts/10157777298070811

  • Ժամանակն է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թանկյան

    Ժամանակն է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թանկյան

    System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ դիմելով բրիտանացի ընկերներին: Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես BBC-ի Hard Talk հաղորդաշարի ընթացքում էի հայտարարել, ժամանակն է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թույլ չտա, որ Թուրքիան խուսափի նախկին իշխանությունների կողմից կատարված «մարդկության դեմ ուղղված» հանցանքների համար քրեական հետապնդումից»:

  • Մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

    Մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

    Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն… Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ԱԺ-ից հայտնել են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը…

  • Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

    Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

    Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն…

  • ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

    ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

    Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում…

  • Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից ժամանած բուժօգնության թիմին

    Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից ժամանած բուժօգնության թիմին

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր, Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշենք, որ թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության…

  • Միացյալ Թագավորության Դերբի քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

    Միացյալ Թագավորության Դերբի քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

    Միացյալ Թագավորության Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով ճանաչում է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում DerbyNews-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախն էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում։ Պատմական ակնարկներից հետո ընդգծվում է, որ տեղի հայերի անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի տարածքում և նշվում է, որ Արցախը երբեք չի եղել անկախ…

  • Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել 5 բուժաշխատողներ` աջակցելու հայ բժիշկներին

    Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել 5 բուժաշխատողներ` աջակցելու հայ բժիշկներին

    ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում գրված է․ «Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի…

  • Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին․ Լիլիթ Մակունց

    Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին․ Լիլիթ Մակունց

    Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով այն սպառնալիք տարածաշրջանային կայունությանը: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը։ https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/760242427873312

  • Աշխարհում կորոնավիրուսից առողջացածների թվին զուգահեռ աճում են վարակվածության դեպքերը. ՏԱՍՍ

    Աշխարհում կորոնավիրուսից առողջացածների թվին զուգահեռ աճում են վարակվածության դեպքերը. ՏԱՍՍ

    Աշխարհում կորոնավիրուսով վարակավածության գրանցվել է մոտ 1.5 միլիոն դեպք, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով մոտ 19 վարակված։ Ի տարբերություն անցած շաբաթվա, երբ դեպքերը կրկնապատկվել էին, այս շաբաթ հաստատված դեպքերն աճել են մեկուկես անգամ: Առողջացածների թիվը շարունակում է ավելանալ՝ մեկ շաբաթվա ընթացում առողջացած պացիենտների թիվը կազմել է մոտ 357 հազար։ Դրական դինամիկային զուգընթաց աճում են…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև…

  • Ջոնսոնը խոստովանել է, որ ցանկացել է ծամել փողկապը Brexit-ի պատճառով

    Ջոնսոնը խոստովանել է, որ ցանկացել է ծամել փողկապը Brexit-ի պատճառով

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ ցանկություն է ունեցել ծամել փողկապը Եվրոմիությունից Բրիտանիայի ելքի հարկադիր ձգձգման պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Ջոնսոնին այդպես էլ չի հաջողվել ստանալ խորհրդարանի աջակցությունը՝ Եվրամիության հետ իր պայմանավորվածության վերաբերյալ, ինչը հանգեցրել է Brexit-ի հարկադիր հետաձգմանը: Միացյալ Թագավորության վարչապետը ստիպված էր ԵՄ-ից խնդրել հետաձգել Բրիտանիայի ելքը, չնայած ավելի…

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ

    Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ…

  • Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը

    Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը

    ՀՀ Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականացումը մոնիթորինգի ենթարկելու համար՝ կառավարման ժամանակակից ու նորարարական գործիքների ու մեխանիզմների կիրառման միջոցով: Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();