Միացյալ թագավորություն
Microsoft Copilot-ի խափանումը լուրջ խնդիրներ է առաջացրել Միացյալ Թագավորությունում և Եվրոպայում
2025 թվականի դեկտեմբերի 9-ին Microsoft Copilot-ի օգտագործողները Միացյալ Թագավորությունում և Եվրոպայում բախվեցին լուրջ խափանումների և աշխատանքի դանդաղեցման։ Խնդիրի հիմնական պատճառը եղել է հզորության ավտոմատ ընդլայնման և բեռնվածության բաշխման համակարգերի խափանումը, ինչի հետևանքով բազմաթիվ կազմակերպություններ ստիպված են եղել փոխարինող լուծումներ փնտրել մինչ Microsoft-ը աշխատում էր ծառայությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայաստան-ՄԹ պաշտպանական համագործակցության նոր հեռանկարներ
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՄԹ պաշտոնյաների հետ՝ քննարկելով պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը։
Հայաստանում նշանակվել է բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդը
Հայաստանում նշանակվել է բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդը՝ մայոր Թոմաս Շորլանդ Բոլը, ինչը կարևոր քայլ է երկու երկրների համագործակցության համար։
ՆՄԵՄ վերագործարկում է պարտքերի գանձումը բանկային հաշիվներից
ՆՄԵՄ նորից սկսել է պարտքերի ուղղակի գանձման ծրագիրը, որը նրան իրավասություն է տալիս չվճարված հարկերը անմիջապես գանձել պարտատերերի բանկային հաշիվներից՝ ուղղված նրանց, ովքեր կարող են վճարել, սակայն հրաժարվում են։ Այս քայլը ցույց է տալիս կառավարության վճռականությունը պետական ֆինանսները ամրապնդելու ուղղությամբ և հարկերից խուսափողների նկատմամբ խստացման քաղաքականություն է նշանավորում։
UFC-ն վերադառնում է Լոնդոն՝ մարտական գիշերով 2025թ.
UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ 2025 թվականի մարտի 22-ին կվերադառնա Լոնդոն՝ The O2 Arena-ում անցկացնելով հերթական միջոցառումը։ 2024 թվականին UFC-ն միայն մեկ անգամ էր անցկացվել Անգլիայում՝ Մանչեսթրում, որտեղ Բելալ Մուհամմադը հաղթեց Լեոն Էդվարդսին UFC 305-ում։ Այս միջոցառման ժամանակ հանդես եկան բրիտանացի մարտիկներ Թոմ Ասփինալը, Փեդի Պիմբլետը և Առնոլդ Ալենը՝ ընդգծելով UFC-ի բրիտանական արմատները։ Նոր միջոցառումը կլինի…
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ձևավորված հարաբերությունները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ: Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ…
Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական նավթից
Միացյալ Թագավորությունը միանում է ռուսական նավթից հրաժարվելուն․ մինչև 2022 թվականը երկիրն ամբողջությամբ կհրաժարվի ՌԴ-ից նավթ ներկրելուց։ Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայից։ Ավելի վաղ ռուսական նավթից ու գազից հրաժարվելու մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ն։ Հիշեցնենք, որ ռուսական օդանավերի համար Մեծ Բրիտանիան փակել է իր օդային տարածքը ու բրիտանական օդանավակայաններում ցանկացած ռուսական օդանավի վայրէջք քրեական հանցագործություն…
Արքայազն Էնդրյուին մեղադրում են բռնաբարության մեջ․ նա կարող է զրկվել տիտղոսից
Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի որդի՝ արքայազն Էնդրյուն մեղադրվում է ներգրավված է բռնաբարության գործով ու կարող է զրկվել թագավորական տիտղոսի տված հնարավորություններից։ Այս մասին գրում է Times-ը։ Նշվում է, որ արքայազնին մեղադրում է Իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն, ով նշում է, որ Էնդրյուն իր կամքին հակառակ Լոնդոնում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ ինքը 17 տարեկան…
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության միակ լուծումն է․ Մեծ Բրիտանիայի դեսպան
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը պատասխանել է Lurer-ի հարցին՝ կապված պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Գալագերն ասել է, որ Միացյալ Թագավորությունը խրախուսում է կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, խոսել միմյանց հետ։ Նա նշել է, որ ՄԹ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ և արդյունավետ…
Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով…
Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Օտտավայում հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանի դրոշը «Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ…
Ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների…
Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է․ ՊԵԿ
Հուլիսի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ Հաղորդագրության մեջ ավելի մանրամասն ասվում է․ «Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ 11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն՝ գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության…
Վերապատրաստվել է ՊԵԿ 100 աշխատակից
Պետական եկամուտների կոմիտեում ռիսկերի վերլուծության և ստուգումների իրականացման գործընթացներում ընդգրկված 100 աշխատակցի համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Այն ուղղված է կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որի նպատակն է ապահովել հնարավորինս միատեսակ մոտեցում ռիսկերի հայտնաբերման և ստուգումների իրականացման գործընթացում։ Դասընթացը կազմակերպել է Համաշխարհային բանկը Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության…














