ՄԻՊ

  • ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին վիրահատել են

    ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին վիրահատել են

    ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ…

  • Ինչ բողոքներ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը․ մանրամասնում է ՄԻՊ-ը

    Ինչ բողոքներ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը․ մանրամասնում է ՄԻՊ-ը

    «Մեր գերնպատակը պետք է լինի բացառել հետնահանջը այն ժողովրդավարական ձեռքբերումներից, որ այս տարի մեր երկրում մենք արձանագրեցինք, և պետք է դրանք էլ ավելի զարգացնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են ընտրախախտումները և ամփոփման աշխատանքներ են տանում տարեկան զեկույցի համար: Նա տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին այցելելու…

  • ՄԻՊ գրասենյակի պատվիրակությունը այցելել է ՊՆ

    ՄԻՊ գրասենյակի պատվիրակությունը այցելել է ՊՆ

    ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն…

  • «Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների»,- Արման Թաթոյան

    «Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների»,- Արման Թաթոյան

    Դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից,  ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն…

  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել

    ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել

    Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական…

  • ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

    ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

    Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական…

  • ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    Politik.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները: Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների…

  • ՄԻՊ-ը կիրականացնի ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի անկախ դիտարկում

    ՄԻՊ-ը կիրականացնի ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի անկախ դիտարկում

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Յութուբյան իր ալիքում տեսալոհովակ է հրապարակել.

  • Լրատվական կայքերում առաջարկվում է արգելել գովազդը

    Լրատվական կայքերում առաջարկվում է արգելել գովազդը

    «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծով փորձ է արվելու հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծով նախատեսված է, որպեսզի հեռուստառադիոեթերում գովազդ լինի ժամը 24։00-ից մինչև 06։00-ը։ Լոտոների գովազդները կարող են հեռարձակվել 23։00-ից մինչև 06։00-ն»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ այսօր նշեց նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նա նշեց, որ…

  • Զոհրապ Եգանյանը Նիկոլ Փաշինյանի մասին

    Զոհրապ Եգանյանը Նիկոլ Փաշինյանի մասին

    ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ ասել է․ «Մարդկանց սպասումները չափից ավելին են, երկրի ղեկավարի խոսքը ճիշտ տեղ չի հասնում, մարդիկ արդեն վստահաբար խոսում են, որ գազի գինն իջնելու է, բենզինն էլ հետը, աշխատավարձերը կրկնապատկվելու են և այլն։ Սա միանշանակ տանելու է դեպի հիասթափության եկող տարվա սկզբից սկսած։ Հանրային կապերը…