միջազգային քաղաքականություն

  • Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին

    Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին

    Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։ Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ 2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցը կատարել է Թուրքիա։ Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել…

  • Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ հրադադարից

    Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ հրադադարից

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ զինադադարից՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար։ Այս մասին հաղորդում է Swissinfo-ն: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ տասնամյակներ տևած հակամարտությունից և թալիբների հետ բանակցություններից հետո Աֆղանստանում բռնության մակարդակը զգալիորեն կրճատվել է: «Սա կարևոր քայլ է դեպի խաղաղության տանող երկար ճանապարհին, և ես կոչ եմ անում բոլոր աֆղանստանցիներին օգտվել…

  • Ֆրանսիան Միջերկրական ծովում աջակցում է Հունաստանին

    Ֆրանսիան Միջերկրական ծովում աջակցում է Հունաստանին

    Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ «Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին: Նրա խոսքով՝ հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի…

  • Դադարեցվել են Ստամբուլ-Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները

    Դադարեցվել են Ստամբուլ-Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները

    Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:  Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ավիաընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Pegasus ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»: Նշվում է, որ այս պահից սկսած մինչև…

  • Անգլիայում ահաբեկչական կհայտարարվեն ՔԲԿ-ի հետ կապված քրդական ևս 2 կազմակերպություն

    Անգլիայում ահաբեկչական կհայտարարվեն ՔԲԿ-ի հետ կապված քրդական ևս 2 կազմակերպություն

    Անգլիայում և Գերմանիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Լոնդոնը թարմացնում է իր կողմից ահաբեկչական ճանաչված ու արգելված կազմակերպությունների ցանկը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Խորհրդարան ներկայացված նախագծով եվրոպայում գործող 2 այլ կազմակերպությունների հետ միասին նախատեսվում է արգելել նաև քրդական TAK-ի և HPG-ի գործունեությունը, որոնց Թուրքիան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության մաս:…

  • Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

    Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները: Նշվում է, որ խորհրդի նիստի…

  • Սիրիայի հարցով նոր բանակցություններ կլինեն․ Լավրով

    Սիրիայի հարցով նոր բանակցություններ կլինեն․ Լավրով

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։ Լավրովի խոսքերով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու հարցով։ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենք հույս ունեն, որ…

  • Իսրայելն ու Պաղեստինը համաձայնագիր են ստորագրել հրադադարի շուրջ

    Իսրայելն ու Պաղեստինը համաձայնագիր են ստորագրել հրադադարի շուրջ

    Եգիպտոսի և ՄԱԿ միջնորդական ջանքերով ստեղծված պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն: Հեռուստակայանի փոխանցմամբ՝ կողմերի միջև կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին: Երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, և որտեղ, ըստ…

  • Մերկելն ու Մակրոնը մտադիր են քառակողմ հանդիպում կազմակերպել Իդլիբի հարցով

    Մերկելն ու Մակրոնը մտադիր են քառակողմ հանդիպում կազմակերպել Իդլիբի հարցով

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայում լարվածությունը թուլացնելու համար հայտնել են, որ ցանկանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին քառակողմ հանդիպում ունենալ: Այս մասին հաղորդում է BBC.com-ը։ Նշենք, որ մինչ այդ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահի…

  • Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Patriot համակարգեր ձեռք բերելու համար․ ԶԼՄ-ներ

    Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Patriot համակարգեր ձեռք բերելու համար․ ԶԼՄ-ներ

    Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի գնման առաջարկով: Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Patriot-ի մարտկոցների վաճառքի վերաբերյալ: Գործակալության թղթակիցը հարցազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյայի հետ: «Գիտենք, որ «Patriot» համակարգերի գնման վերաբերյալ առաջարկ ենք ստացել, սակայն ինչպես նկատում եք, առայժմ որևէ որոշում չի կայացվել»,-ասել է…

  • Խալիֆա Հաֆթարը Լիբիայում հրադադարի իր պայմանն է առաջարկել

    Խալիֆա Հաֆթարը Լիբիայում հրադադարի իր պայմանն է առաջարկել

    «Լիբիայի Ազգային բանակի» հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ թուրքական բանակը դուրս գա Լիբիայից: РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում գեներալ Հաֆթարը հրադադարի հաստատմանը վերաբերող որոշ պայմաններ է ներկայացրել միջազգային ուժերին: Նա պարտադիր է համարել Թուրքիայի զորքերի դուրսբերումը Լիբայի տարածքից: Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը,…

  • Իդլիբում դարձյալ թուրք զինվորականներ են սպանվել

    Իդլիբում դարձյալ թուրք զինվորականներ են սպանվել

    Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա…

  • Իրանից մեկնաբանել են ԱՄՆ պատժամիջոցները

    Իրանից մեկնաբանել են ԱՄՆ պատժամիջոցները

    Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը և պարտությունը»,- ասել է Մուսավին: Նրա հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram ալիքում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն…

  • Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար․ աղբյուր

    Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար․ աղբյուր

    Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով անցնեն Սիրիա: Այս մասին հայտնում է թուրքական Haberler լրատվական կայքը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին: Նշվում է, որ նախօրեին Սիրիա թռչելու համար ռուսական ռազմական բեռնափոխադրող Tu-154M ինքնաթիռը և Su-24 կործանիչները ստիպված են եղել Թուրքիայի օդային տարածքը շրջանցել, թռչել են Կասպից ծովի վրայով, ապա Իրանի ու…