միջազգային քաղաքականություն
Սիրիայի բանակը խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք․ ՌԴ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք և պատրաստվում էր հարձակում գործեր սիրիացի զինվորների դեմ: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Թուրքիան մարտական ԱԹՍ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ, որպեսզի աջակցի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինյալ խմբավորումներին: Բացի այդ Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային…
ԱՄՆ-ն Իդլիբում աջակցում է Թուրքիային․ РИА Новости
ԱՄՆ-ն անհանգստացած է սիրիական Իդլիբում թուրք զինծառայողներին ուղղված հարվածներից և աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումները: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում: Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ է արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և…
Թուրքիան 30-ից ավելի զոհ ունի սիրիական Իդլիբում
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Նահանգապետ Դողանը փետրվարի 27-ի երեկոյից սկսած մի քանի հայտարարություն է արել՝ հայտնելով սկզբում 9, հետո 22, ապա 29 զոհի մասին: Ըստ նրա վերջին հայտարարության՝ թուրքական բանակի…
Վերջնաժամկետը սպառվում է․ Էրդողանը՝ Իդլիբում իրավիճակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցութան խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է Իդլիբում տիրող իրավիճակին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Իդլիբում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։ «Ռուսաստանը չի ուզում ընդունել մարդկային զգայուն գործոնի առկայությունը։ Վերջնաժամկետը, որ մենք տվել էինք մեր դիտորդական աշտարակները շրջափակողներին, արդեն սպառվում է»,-…
Իդլիբում դարձյալ թուրք զինվորականներ են սպանվել
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 26-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել, 2 հոգի էլ վիրավորվել են: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերի հենակետերին: Թուրքական աղբյուրը, հղում անելով տարբեր աղբյուրների, նշում է, որ թուրքական…
Սիրիայի ընդդիմադիր ուժերն Ասադից ետ են վերցրել Սերաքիբ ավանը․ թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ընդդիմադիր ուժերը» կառավարական ուժերից գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Իդլիբ նահանգի Սերաքիբ ավանն։ Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, հայտնի էր դարձել, որ այն ազատագրվել էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Սակայն ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տեղի ունեցած թեժ մարտերից հետո Սերաքիբը նորից հայտնվել է ընդդիմադիր ուժերի ձեռքում։ Սերաքիբի շրջանով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող…
ԱՄՆ-ն մտադիր չէ զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին
ԱՄՆ-ն թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին՝ պատասխանելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին լրագրողի հարցին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Միլլին նախ հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության ժամանակ ԱՄՆ-ը հեռացրել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումները այդտեղից,…
Էրդողանն ու Ալիևը Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։ Երկու երկրները համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Բացի դրանից՝ կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծին: Էրդողանն…
Թրամփը պատրաստ է միջնորդ լինել Հնդկաստանի և Պակիստանի միջև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Քաշմիրի հարցով Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների կարգավորման գործում։ Այս մասին հաղորդում է India Today-ը: Հնդկաստան կատարած ուղևորության երկրորդ օրը Նյու Դելիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Քաշմիրի վերաբերյալ Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների մասին հարցին, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ պատրաստ…
Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե՛ օդից, թե՛ ցամաքից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։ Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում…
Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը Բաքվում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա:Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր,…
Ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն 13 երկրի վրա
Ամերիկայի Միացյալ Նահանգները 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ պետություններում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ…
Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք. SANA
Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այդ մասին տեղեկանում ենք սիրիական պետական SANA լրատվական գործակալությունից։ «Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», – հայտնել է SANA-ն։ Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել…
Թրամփը 1 տարով ևս երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին նշված է ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել է Կոնգրես։ Թրամփի կարծիքով՝ այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային…














