միջազգային քաղաքականություն

  • «Դարի գործարքը» հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ․ Կադիրով

    «Դարի գործարքը» հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ․ Կադիրով

    Դոնալդ Թրամփի՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման «դարի գործարքը» հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Մարտի 2-ին Կադիրովը հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահի խորհրդական, գերագույն դատավոր Մահմուդ Ալ Հաբաշի հետ, որը գլխավորում էր Չեչնիա այցելած պաղեստինյան պաշտոնական պատվիրակությունը: Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը…

  • Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարին խանգարող պատժամիջոցները

    Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարին խանգարող պատժամիջոցները

    ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը թույլ կտա երկրին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Երկուշաբթի նման կոչ է արել Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդդին Ասենը: «Վերացրե՛ք այն անիծյալ պատժամիջոցները, որոնք մեզ խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ», – գրել է նա Twitter-ում: Ասենը նշել է, որ ինչքան շատ է տարածվում հիվանդությունն Իրանում, այնքան հավանական է, որ…

  • Թուրքիան չի փակի ԵՄ-ի հետ սահմանը փախստականների համար․ Էրդողան

    Թուրքիան չի փակի ԵՄ-ի հետ սահմանը փախստականների համար․ Էրդողան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի Եվրամիության սահմանները սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: «Զանգում են և ասում՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռի ծանրությունը: Այսօր կհանդիպեմ Բուլղարիայի վարչապետին, վաղը կխոսեմ Մերկելի հետ: Օրակարգում Սիրիայի հարցով 4-5 կողմանի գագաթնաժողով անցկացնելու…

  • Էրդողանը կմեկնի Ռուսաստան

    Էրդողանը կմեկնի Ռուսաստան

    Հինգշաբթի՝ մարտի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան: Ինչպես փոխանցում է Reuters-ը, տեղեկությունը հաստատել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմում: Նշվում է, որ այցը կլինի մեկօրյա: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կարող են հանդիպումներ ունենալ Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին։ Ուրբաթ Ռուսաստանի և…

  • Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Բուլղարիային փախստականների հարցում

    Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Բուլղարիային փախստականների հարցում

    Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնել Հունաստանին և Բուլղարիային՝ նշելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:…

  • Թուրքիայի կողմից ԵՄ «դռները բացելուց» հետո սահմանը 100 հազարից ավելի փախստական է հատել

    Թուրքիայի կողմից ԵՄ «դռները բացելուց» հետո սահմանը 100 հազարից ավելի փախստական է հատել

    Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո ավելի քան 100 000 փախստական է հատել այն: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter-ի պաշտոնական էջում: «19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ թուրքական ՆԳՆ հայտնել…

  • Թուրքական զորքերն Իդլիբում երկու սիրիական Սու-24 կործանիչներ են խոցել

    Թուրքական զորքերն Իդլիբում երկու սիրիական Սու-24 կործանիչներ են խոցել

    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: «Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ: Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում…

  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

    Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

    Այն բանից հետո, երբ Թուրքիան հայտնեց Իդլիբում թուրքական զինուժի 33 կորուստի մասին, Ռուսաստանի և Թուրքիայի պատկան մարմինները հանդես եկան փոխադարձ հայտարարություններով։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների նախագահների մակարդակով։ Թուրքիայի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Իդլիբում կատարվածը, ինչպես նաև համաձայնություն են ձեռք…

  • Արցունքաբեր գազ՝ Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործող փախստականներին կանգնեցնելու համար

    Արցունքաբեր գազ՝ Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործող փախստականներին կանգնեցնելու համար

    Հույն սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանից ԵՄ-ի տարածք մտնել փորձող մի քանի հարյուր փախստականներից կազմված խմբերին կանգնեցնելու համար։ Այս մասին հաղորդում է news.sky.com կայքը: Հիշեցնենք, որ Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար: «Մենք վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք ընդունել նման թվով փախստականների: Դուք խոստացել էիք մեզ…

  • ՌԴ-ն մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել․ Թուրքիայի ՊՆ

    ՌԴ-ն մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել․ Թուրքիայի ՊՆ

    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը թուրքական զինուժի տեղակայման վայրերի մասին ստույգ տեղեկություն ունենալով հանդերձ է օդային հարձակում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հուլուսի Աքարն ասել է, որ իրենք տեղյակ էին պահել ռուս պաշտոնյաներին թուրքական զորքի տեղակայման վերաբերյալ և չնայած դրան Ռուսաստանը հարձակում…

  • ԵՄ-ն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

    ԵՄ-ն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

    Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:…

  • Պատրաստ ենք կրկին պատերազմել Ռուսաստանի դեմ․ Էրդողանի խորհրդական

    Պատրաստ ենք կրկին պատերազմել Ռուսաստանի դեմ․ Էրդողանի խորհրդական

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Ջասընը Իդլիբում տեղի ունեցած հարձակումից հետո սադրիչ հայտարարություն է արել հեռուստաեթերից, փոխանցում է Ermeni Haber-ը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է պատերազմել Ռուսաստանի հետ, ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս պատմության ընթացքում։ «Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք: Ու պատրաստ ենք կրկին…

  • ՆԱՏՕ-ում արտահերթ կոնսուլտացիաներ են Թուրքիայի պահանջով

    ՆԱՏՕ-ում արտահերթ կոնսուլտացիաներ են Թուրքիայի պահանջով

    Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Սիրիայի իրադրության շուրջ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան»,-ասել է նա:…

  • Թուրքիան բացում է «Եվրոպայի դարպասները» սիրիացի փախստականների առաջ

    Թուրքիան բացում է «Եվրոպայի դարպասները» սիրիացի փախստականների առաջ

    Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել: Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողներ է սպանվել: Այս տեղեկությունից հետո թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:…