Միջերկրական ծով

  • Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում

    Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում

    ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Ուրսա Մայոր բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ շարժիչային հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո, հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Ալժիրի Օրան և Իսպանիայի Ագիլաս քաղաքների միջև։ Նավի 14 անձնակազմի անդամներ փրկվել են և տեղափոխվել Իսպանիայի Կարթագենա նավահանգիստ, սակայն երկու հոգի դեռևս անհետ…

  • Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններ

    Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններ

    Միջերկրական ծովում, Սիցիլիայի ափերի մոտ, փետրվարի 26-ի առավոտյան մեկնարկում են ՆԱՏՕ երկրների Dynamic Manta ծովային զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ Ծովային հրամանատարությունը։ Նշվել է, որ ՆԱՏՕ ամենամյա զորավարժություններին կմասնակցեն Թուրքիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գեմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Բրիտանիայի եւ ԱՄՆ զինծառայողներն ու նավերը։ Զորավարժություններին կմասնակցեն յոթ սուզանավ, մի քանի վերջրյա նավեր, ինչպես նաեւ ՆԱՏՕ անդամ…

  • ՆԱՏՕ-ն զորվարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում

    ՆԱՏՕ-ն զորվարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում

    USS Harry S. Truman ավիակիրը գտնվում է Միջերկրական ծովում: Դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո տեղի ունեցող զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 4-ը։ Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի ծովային հարձակման և աջակցության ուժերի հրամանատարության և ԱՄՆ վեցերորդ նավատորմի դաշնակից նավերը։ «Neptune Strike զորավարժությունները ընդգծում են ՆԱՏՕ-ի կարողությունը՝ ինտեգրելու բարձրակարգ ավիակիր հարվածային խմբերի ծովային կարողությունները, որը կապահովի…

  • Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են

    Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվել են

    Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամիությունը երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԵՄ խորհուրդը որոշել է երկարաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։

  • Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու. Էրդողան

    Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու. Էրդողան

    Նախօրեին Անկարայում, Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության անդամների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու: «Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող խնդիրներում Թուրքիայի տեսակետը անփոփոխ է։ Մեր երկիրն այս հարցում որոշիչ դերակատարություն ունի, և որևէ զիջման մենք չեն գնալու», – հայտարարում էր Թուրքիայի…

  • Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն զորավարժություններ են սկսել

    Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն զորավարժություններ են սկսել

    Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը պատրաստվում են զորավարժություններ անցկացնել: Հայտնի է, որ զորավարժությունները պայմանավորված են Թուրքիայի հետ հարաբերությունների սրմմաբ և կանցկացվեն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: «Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը արձագանքել է զորավարժությունների անցկացմանը: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր…

  • ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը

    ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը

    ТАCC-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում։ «Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով ՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցների գործող ռեժիմը՝…

  • ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

    ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

    Եվրոպական Միության Խորհուրդը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: «Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում: Այս մասին…

  • ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ որոշում կկայացնի

    ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ որոշում կկայացնի

    Այսօր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշում կընդունեն Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ, որի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում անընդունելի են։ «Մենք նախատեսում ենք դեկտեմբերին գագաթնաժողովում կրկին գնահատել Միջերկրական ծովում իրավիճակը և Թուրքիայի միակողմանի գործողությունները, որոնք անընդունելի են։…

  • Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ. Էրդողանը` Մակրոնին

    Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ. Էրդողանը` Մակրոնին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապված Միջերկրական ծովի արևելքում լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ և դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: «Դուք շատ ավելի շատ խնդիրներ կունենաք ինձ հետ: Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը: Հայտնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան հստակ ու խիստ լինի Էրդողանի…

  • Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ կանցկացնեն

    Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ կանցկացնեն

    Anadolu-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ լարվածության ֆոնին զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից: Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում փաստաթուղթը, և իր Oruc Reis հետազոտական ​​նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել…

  • Եգիպտոսը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումը ամբողջ ծավալով

    Եգիպտոսը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումը ամբողջ ծավալով

    Կիրակի Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան հայտնել է, որ երկիրը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով։ Որոշումը վերաբերում է նաև Կահիրեին և Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։ Մինչ այս հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։ Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր…

  • Եգիպտոսը մերժում է Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագրերը

    Եգիպտոսը մերժում է Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագրերը

    Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտնել է, որ մերժում է Թուրքիայի և Լիբիայի կառավարության միջև կնքված երկու համաձայնագրերը Միջերկրական ծովում իրավունքների և համագործակցության մասին։ Այս մասին հաղորդում է AP-ը։ Ծովային գործարքը Թուրքիայի համար հասանելի կդարձնի տնտեսական գոտին Միջերկրական ծովով, չնայած Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի առարկություններին, որոնք աշխարհագրորեն Թուրքիայի և Լիբիայի միջև են։ ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ…

  • Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի

    Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի

    SOS Mediterranee և «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունը՝ ափ իջեցնելու 182 միգրանտի, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որ ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված է…

  • ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան

    ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան

    Եվրամիությունն ինքն իրեն է վնաս հասցրել՝ աջակցելով Կիպրոսին և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ: Այսպիսի կարծիք, ինչպես փոխանցում է Huriyet-ը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԵՄ-ն, որը պատժամիջոցներ է սահմանում Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով, ինքն իրեն է վնասում: ԵՄ-ն մի վիճակում է հայտնվել, երբ…