fbpx
Աշխարհ

Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն զորավարժություններ են սկսել

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը պատրաստվում են զորավարժություններ անցկացնել:

Հայտնի է, որ զորավարժությունները պայմանավորված են Թուրքիայի հետ հարաբերությունների սրմմաբ և կանցկացվեն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում:

«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը արձագանքել է զորավարժությունների անցկացմանը:

«Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»,-ասել են նրանք։

Այս մասին տեղեկանում ենք Greek Reporter-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ