միջուկային գործարք
Միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում Իրանը բարձրացնում է դրա հետ կապ չունեցող հարցեր․ Սպիտակ տուն
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև Իրանի հետ միջուկային գործարքի հարցի վերաբերյալ։ Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով՝ գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Նա ընգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հզոր գործարքի ստորագրման, սակայն Իրանը Վիեննայի բազմակողմ բանակցություններում հարցեր է բարձրացրել, որոնք միջուկային համաձայնագրի ու դրա…
Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ առաջարկը մերժվել է
ԱՄՆ-ն առաջարկ էր ներկայացրել՝ վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները։ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի միջուկային գործարքից ու իրավունք չունի Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու պահանջ ներկայացնել։ Այսպիսով՝ ԱՄՆ առաջարկը մերժվել է։
ԱՄՆ ապագա նախագահը պետք է ձգտի Իրանի վերադարձին միջուկային համաձայնագրում․ Բայդեն
ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ): Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածո Ջո Բայդենը համազգային հեռուստաբանավեճերի ընթացքում։ «ԱՄՆ-ի ապագա նախագահը պարտավոր կլինի ձգտել ապահովելու դաշնակիցների աջակցությունը, վերականգնելու մեր դաշինքները և Իրանին հարկադրել վերադառնալու համաձայնագրի կատարմանը»,-հայտարարել է նա: Բայդենի խոսքով՝ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով…
Պուտինն ու Մերկելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ռուսաստանը և Գերմանիան վստահաբար հանդես են գալիս Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի հետագա իրականացման օգտին։ Այս մասին Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։ «Իհարկե, մենք տիկին դաշնային կանցլերի հետ չէինք կարող շրջանցել ոչ միայն տարածաշրջանի, այլև…
Ֆրանսիան ու Գերմանիան կողմ եմ միջուկային գործարքի պահպանմանը
Ֆրանսիան և Գերմանիան կողմ են Իրանի հետ Վաշինգտոնի կողմից մերժված միջուկային գործարքի պահպանմանը և հանդես են գալիս Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցությունների օգտին: Այս մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆրանս-գերմանական միջկառավարական հանդիպման արդյունքներից հետո: «Մենք վերահաստատում ենք մեր վճռական նվիրվածությունը ՝ պահպանելու և լիովին իրականություն դարձնելու Համատեղ գործողությունների…
Իրանը դատական հայց կներկայացանի ԱՄՆ-ի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Այս մասին, ինչպես փոխանցում է Fars գործակալությունը, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեյդին։ Պատճառը թեհրանիԹեհրանի կրած վնասներն են Վաշինգտոնի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու պատճառով: Նրա խոսքով՝ Իրանի տնտեսության տարբեր հատվածների օպերատորներին առաջարկվել է գնահատել կրած վնասները՝ հայց կազմելու համար: Իրանի…
Թեհրանը քայլեր կձեռնարկի, եթե Եվրոպան չպահպանի միջուկային գործարքով իր պարտականությունները
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Իրանն իրեն իրավունք է վերապահում գործելու՝ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,-ասել է Մուսավին։ Նա նաև…
Եկել է պահը, որ Իրանն օգնի հաղթահաարել ճգնաժամը․ Մակրոն
Տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորությունները նվազել են, և եկել է պահը, որ Իրանն օգնի հաղթահարել ճգնաժամը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ։ Մակրոնի և Ռոհանիի զրույցը տևել է ավելի քան 1,5 ժամ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Իրանին…
Ոչ մի գործարք չի լինի․ Իրանը պատասխանում է Եվրոպային
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մերժել է Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կոչը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին, որը վերաբերելու է տարածաշրջանային անվտանգությանը: «Առանց ԱՄՆ թույլտվության եվրաեռյակի կաթվածահարումն ակնհայտ դարձավ 2018 թվականի մայիսից»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը՝ պատասխանելով Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարության: Զարիֆն առաջարկել է այս թերությունը հաղթահարել…
Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել
Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ Զարիֆը և լը Դրիանը կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործացության, Իրանի հետ միջուկային գործարքի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաև նշվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի…
Իրանը Եվրոպային ևս երկու ամիս է տվել միջուկային գործարքի պայմանները կատարելու համար
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային ևս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Մենք Եվրոպային ևս երկու ամիս ենք տալիս իր հանձնառություններին և միջուկային…
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես է եկել հօգուտ Թեհրանի. Զարիֆ
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես է եկել հօգուտ Թեհրանի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը։ «Ռուսաստանն Իրանի ընկերն է եղել բարդ իրավիճակներում»,- նշել է նա ու հավելել, որ նման գործընկերոջ հետ Իրանը կշարունակի իր համագործակցությունը: Զարիֆը նաև մանրամասնել է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները…
Իրանը կվերադառնա միջուկային գործարքի հանձնառություններին, եթե դրանք կատարի Եվրոպան. Զարիֆ
Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: Այս մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ ոչ թե…
Իրանը միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված 3-րդ քայլը կձեռնարկի
Իրանը ներկայիս պայմաններում միջուկային պարտավորությունների կրճատման համար 3-րդ քայլը կձեռնարկի։ Միայն Իսլամական Հանրապետությունը իրավունք ունի որոշելու միջուկային գործարքով իր պարտավորությունները կատարել, թե հրաժարվել դրանցից, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդում է IRNA-ն: «Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի բոլոր անդամները եկել են ընդհանուր կարծիքի, որ ԱՄՆ-ն է առաջացրել առկա լարվածությունը, և Իրանի…
Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը
Թեհրանի հաջորդ քայլը կլինի «ավելի ուժեղ» և «ավելի անսպասելի», եթե Եվրոպան չկատարի Իրանի հետ կնքված միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին: Հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը: Նա նաև ասել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները կախված են ԱՄՆ-ից: «Բանակցությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ հանձնառություն ենք ընդունում,…














