միջպետական ճանապարհ
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհի երթևեկությունը դեկտեմբերի 9-ին և 10-ին կկազմակերպվի ընդհատումներով և սահմանափակումներով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները…
Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակ հատվածները վերաբացելու շուրջ. ԱԱԾ
Օգոստոսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում…
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը
Հուլիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորադրություն է տարածել, ում հայտնել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ «Շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Հայտարարվել է շինարարական մրցույթ. ՏԿԵՆ ՏԿԵՆ-ը հայտարարում է…
Մոտ մեկ ժամ Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը փակ է եղել․ անասնաբույծները բողոքում են
Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: «Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»: Համայնքապետը նշեց,…
Բողոքի ակցիա. Ալավերդու վարորդները դժգոհ են ճանապարհաշինական ընկերությունից
Այսօր Ալավերդու վարորդները փակել են Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Բողոքողները նույնիսկ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն է ուղարկել, իսկ վարորդների խոսքով՝ հիմնանորոգվող միջպետական…
Միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահման դեպքով քրգործ է հարուցվել
Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախարարության և ՍՊ…
Բացառել միջմարզային և միջպետական ճանապարհներին ծխախոտը մեքենայի պատուհանից դուրս նետելը. Գեղամ Շախբազյան
ՀՀ Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, եղանակային պայմաններից ելնելով, ավելացել է հրդեհների քանակը, հիմնականում բուսածածկ տարածքներում։ Խնդրում եմ յուրաքանչյուրս պատասխանատվություն վերցնենք մեր վրա և պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները՝ մասնավորապես միջմարզային և միջպետական ճանապարհներին երթևեկելիս բացառել ծխախոտի ծխուկները ( окурки) , մեքենայի…







