մշակույթ
Հայտնի է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի նոր մրցութաշրջանի մեկնարկի օրը
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակութի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության դրամաշնորհային ծրագրերի նոր մրցութաշրջանը կմեկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Կայքէջում կհրապարակվի նաև մրցույթի անցկացման կարգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Արցախի պատմամշակութային ոլորտում փոփոխություններ են սպասվում․ բյուջեից գումար կհատկացվի
Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է պատմամշակութային ոլորտի 2020թ. հատկացումների հարցը: Ըստ այդմ՝ Գտչավանքի վանական համալիրի տարածքում նախատեսվում են աշխատանքներ իրականացնել եկեղեցու ներսի պատերի վրա: Վերջիններիս վրա առկա են բազմաթիվ փորագրություններ, որն, ըստ նախարարի, արվել է հուշարձանի անբարեխիղճ այցելուների կողմից:…
«Մենք ենք, մեր մարզը». մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր՝ մայրաքաղաքում
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Այս տարի ծրագրում ընդգրկված են ՀՀ Լոռու մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային համույթը, Ստեփանավանի «Անի» պարային ստուդիան, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի արվեստի և երաժշտական դպրոցների սաները՝ շուրջ 40 շնորհալի երեխա: Դեկտեմբերի 10-ին`…
Արտաշատի երաժշտական դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համատեղ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամն Արարատի մարզում կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը», որի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման համար: Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին,…
Կյանքից հեռացել է բալետի արտիստ, պարուսույց, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը: Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1950 թ. ավարտել է Երևանի, 1952 թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի…
Կողք կողքի՝ հավասար պայմաններով. կայացել է «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը: Փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Փառատոնի մասնակիցների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի, լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցի երգչախմբի, Բերդ քաղաքի «Հույսի կամուրջ» վերականգնողական կենտրոնի և այլ հաստատությունների…
Կազմակերպվել է բրեյն-ռինգ՝ նվիրված Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հիմնադրման 80-ամյակին
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է «Արցախի պատմությունը և մշակույթը: Աշխարհի թանգարանները» խորագրով միջշրջանային բրեյն-ռինգ: Խաղին մասնակցել են Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքների 6 թիմեր: Խաղը բաղկացած է երեք փուլից. յուրաքանչյուր փուլում հնչել է 12 հարց՝ ընդհանուր առմամբ՝…
Նուրմագոմեդովը հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին հրավիրել են հոլիվուդյան ֆիլմերից մեկում նկարահանվելու։ Ռուսական «Версия»-ի հաղորդմամբ՝ հրավերը վերաբերվում է «Սև հովազը 2» մարտաֆիլմին։ Ըստ աղբյուրի՝ Նուրմագոմեդովը մարզվում է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու, որը թույլ է տվել մարզիկին ծանոթանալ Հոլիվուդից որոշ մարդկանց հետ։ Դեռևս հայտնի չէ՝ դաղստանցի համաձայնվե՞լ է առաջարկին, թե՞ ոչ։ Հավելենք, որ Հաբիբը ապրիլի…
Տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Աուտիզմ ազգային հիմնադրամի» նախաձեռնությամբ, Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որը մեկնարկել էր սեպտեմբերին: Փառատոնի փակման արարողությանը մասնակիցների հետ համատեղ ելույթներ կունենան անվանի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և…
Կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող երեխաները, այնպես էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շնորհալի աշակերտները: Ծրագրի նպատակն է մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցության ապահովումը, ներառական…
Հիմա շրջանառվում է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը․ նախարարի տեղակալ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Մեդիա» կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հարցազրույց-ասուլիսը «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց» թեմայով, որի շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է մշակութային քաղաքականությունն ու 2020-2023 թվականների ռազմավարական ծրագիրը՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Որո՞նք են մշակույթի ոլորտի բացթողումներն ու քայլերը, որոնք լրացնելու են այդ բացերը: «Ես կարծում…
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը: Այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Պրեմիերա՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Ասուլիսին ներկա էին թատրոն տնօրեն Վարդան Մկրտչյանը, վարկածի և բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյանը, գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը: Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը նշել…
«Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը` կոմիտասյան մեղեդիներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին: Կոմիտասյան «Անուշի» նորակերտումը և ամբողջացումը` ՀՀ պետական մրցանակի…
Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել
Նյու Յորքում կայացած «Էմմի» 47-րդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում առաջին անգամ թուրք դերասան է հաղթող ճանաչվել: Հալուք Բիլգիները «լավագույն տղամարդ դերասան» է ճանաչվել թուրքական «Անհատը» սերիալում կերտած դերի համար: Թուրք դերասանը մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել ու երախտագիտությունն հայտնել, որ միջազգային հարթակում իր կատարած աշխատանքը բարձր է գնահատվել: Նշենք, որ «լավագույն տղամարդ…















