Սպորտ

Նուրմագոմեդովը հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին հրավիրել են հոլիվուդյան ֆիլմերից մեկում նկարահանվելու։

Ռուսական «Версия»-ի հաղորդմամբ՝ հրավերը վերաբերվում է «Սև հովազը 2» մարտաֆիլմին։

Ըստ աղբյուրի՝ Նուրմագոմեդովը մարզվում է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու, որը թույլ է տվել մարզիկին ծանոթանալ Հոլիվուդից որոշ մարդկանց հետ։

Դեռևս հայտնի չէ՝ դաղստանցի համաձայնվե՞լ է առաջարկին, թե՞ ոչ։

Հավելենք, որ Հաբիբը ապրիլի 18-ին կմենամարտի Տոնի Ֆերգյուսոնի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ