Մոլդովա
Բաժանված ազգերի վերամիավորման պարադիգման
Մոլդավայի միացումը Ռումինիային, այսինքն մեկ բաժանված ժողովրդի ազգային վերամիավորումը, Խորհրդային կայսրության անօրինականությունների շտկման օրինակներից մեկը կարող է լինել։
ԵՄ-ի վճռորոշ շաբաթը․ առևտրային բանակցություններ, Մոլդովայի գագաթնաժողով և ԱԲ օրենքի քննարկումներ
Եվրոպական միությունը այս շաբաթ բախվում է կարևոր մարտահրավերների՝ ներառյալ բարձր մակարդակի առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, ռազմավարական գագաթնաժողով Մոլդովայի հետ և ԱԲ օրենքի կիրառման քննարկումներ:
Նոր դեսպաններ են նշանակվել Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում
Հայաստանը դեսպաններ է նշանակել Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում՝ 2025-ի դիվանագիտական նոր փոփոխությունների շրջանակում։
Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրացուցակներում ընդգրկված է 2,707,641 քաղաքացի։ Երկրի ներկայիս նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն մրցակցում են այս փուլում։ Սանդուն պաշտպանում է եվրաինտեգրման և պատժամիջոցների քաղաքականությունը, իսկ Ստոյանոգլոն կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա։
Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն անվտանգության և պաշտպանության պակտ ստորագրեց ԵՄ-ի հետ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է՝ Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության պակտ ստորագրեց։ «Այս գործընկերությունը կուժեղացի երկրի կայունությունը, թույլ կտա անվտանգային մարտահրավերների դեմ համատեղ մոտեցումներ մշակել, ավելի արդյունավետ կդարձնի մեր ներգրավվածությունը և թույլ կտա բացահայտել համագործակցության նոր ասպարեզներ», – X սոցցանցում գրել է Բորելը։
Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանական պայմանագիր կստորագրեն
Փարիզն ու Քիշնևը մարտի 7-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում համաձայնագրեր կստորագրեն պաշտպանական և տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր և տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ կստորագրվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Զեկույցում ասվում է, որ Մակրոնը Սանդուի հետ հանդիպման…
ԿԸՀ պատվիրակությունը Մոլդովայում է
Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնևում։ Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են Մոլդովայի ԿԸՀ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կներկայացնի նաև ՀՀ ԿԸՀ-ի դրական փորձը։
Մոլդովայի նախագահը սպառնացել է քաղաքացիությունից զրկել նրանց, որոնք կկռվեն Ռուսաստանի կողմից
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է չճանաչված Մերձդնեստրից զինվորականների՝ ռուսական բանակ հավաքագրման սպառնալիքի մասին և սպառնացել է զրկել նման մարդկանց Մոլդովայի քաղաքացիությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մոլդովայի Հանրապետության արևելյան շրջաններում առկա է Մոլդովայի քաղաքացիների մոբիլիզացիայի վտանգ: Նման գործողությունները կանխելու համար մենք վերլուծում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող և ագրեսորի կողմից կռվելու համաձայնած անձանց Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից…
ԱՄՆ-ն գործողությունների սցենար է մշակում՝ ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնատար անձանցից կազմված աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ԱՄՆ-ի ու գործընկերների արձագանքը՝ Ռուսաստանի տարբեր գործողությունների դեպքում։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Այդ գործողությունների թվում է նաև միջուկային զենքի կիրառումը։ Նշվում է, սակայն, որ կոնկրետ այս սցենարը քիչ հավանական է գնահատվում։ Ըստ…
ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան
Մոլդովան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես Եվրամիությանն անդամակցելու դիմում է ուղարկել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ պետք է արագացնել պետության եվրաինտեգրումը ու արժանապատիվ կյանք ապահովել ապագա սերունդների համար։ Սանդուն ասել է, որ դիմումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին, որն այս պահին նախագահում ԵՄ-ն։
Ուկրաինայի ու Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալը մերժելը ճիշտ էր․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի և Վրաստանի հայտերը մերժելը ճիշտ որոշում է եղել։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին։ Շոլցը նշել է, որ չկար նման հարց օրակարգում և չկա նաև հիմա։ Կանցլերի խոսքով՝ երկար բանացություններ են եղել այս առումով, բայց այժմ այդ հարցը չի քննարկվում։ Անդրադառնալով Վրաստանի, Ուկրաինայի ու…
Մոլդովա որոշել են չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Մոլդովայի իշխանությունները որոշել են չմիանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Նրանց, ովքեր ցանկանում են գնալ պատժամիջոցների ճանապարհով, խնդրում եմ մտածել մի քանի բանի մասին: Արդյոք այդ պատժամիջոցները կհանգեցնեի՞ն մեր էներգետիկ անվտանգությանը, կօգնեի՞ն այն մարդկանց, որոնք հիմա ճանապարհին են, կամրապնդեի՞ն Ռուսաստանի տարածքում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը:…
Մոլդովայի նախագահը Փաշինյանը հետ հանդիպմանն առաջարկել է բիզնես ֆորում անցկացնել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Միշել Ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի…
Մոլդովան կարող է մնալ առանց գազի․ ռուս-մոլդովական բանակցությունները ձախողվել են
Մոլդովան ու Ռուսաստանը բանակցություններ են վարել գազի մատակարարման շուրջ, որոնք ավարտվել են անարդյունք։ Այս մասին հայտնում է Regnum-ը։ Նշվում է, որ դրանց ընթացքում ռուսական կողմն առաջարկել է գազի շուկայական գին, ինչպես նաև 25 տոկոս զեղչված տարբերակ։ Սակայն Մոլդովան համաձայն չի եղել այս տարբերակին ու պահանջել է շուկայականից կրկնակի ցածր գնով գազ, որի դիմաց Մոլդովան պարտավորվել…
Աշխարհի առաջնություն․ Դանիայի ֆանտաստիկ ցուցանիշը
Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլում հրաշալի է ելույթ ունենում Դանիայի հավաքականը։ Նրանք կարողացան հաղթել նաև 7-րդ տուրում Մոլդովայի հավաքականին՝ մրցակիցները դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Այսպիսով՝ Դանիան 7 խաղում 7 հաղթանակ է տարել, խփել է 26 գնդակ ու մեկ հատ նույնիսկ բաց չի թողել։ Դանիան հավաքել է 21 միավոր և միակն է ԱԱ-2022-ի ընտրականի եվրոպական…















