Մոլդովա
Աշխարհի առաջնություն․ Դանիայի ֆանտաստիկ ցուցանիշը
Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլում հրաշալի է ելույթ ունենում Դանիայի հավաքականը։ Նրանք կարողացան հաղթել նաև 7-րդ տուրում Մոլդովայի հավաքականին՝ մրցակիցները դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Այսպիսով՝ Դանիան 7 խաղում 7 հաղթանակ է տարել, խփել է 26 գնդակ ու մեկ հատ նույնիսկ բաց չի թողել։ Դանիան հավաքել է 21 միավոր և միակն է ԱԱ-2022-ի ընտրականի եվրոպական…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի տիկին Սանդու, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը: Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի…
Միրզոյանը գործընկերների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացրել հայ գերիներին
Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանը Facebook-ի պաշտոնական էջից։ «Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել…
Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման…
Մոլդովան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար դիմել է ՌԴ-ին
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանման որոշումից հետո այն մատակարարվի նաև Մոլդովա։ Դոդոնը նշել է, որ իրենք կապի մեջ են այն երկրների հետ, որոնք հայտարարում են, որ ստեղծել են պատվաստանյութը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես գրանցել է նոր կորոնավիրուսային վարակի համար…
Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը
Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…
Վարչապետը 10 պաշտոնիայի ազատել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել: Աշխատանքից ազատվել են հետևյալ պաշտոնյաները. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.1-Ղ2-1) Կարեն Բահատուրի Ավանեսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան…
Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ. Մոլդովայի նախագահ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նախագահը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Նա հույս է հայտնել է, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և խնդրի լուծում գտնել: «Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել…
Վենետիկի հանձնաժողովի նախագահը անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը
Facebook-ի իր էջում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։ «Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ «Մենք (Հանձնաժողովը) աջակցում…
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները զրույց են ունեցել տեսակապի ձևաչափով
Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ: «Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Անդրադառնալով…
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի…
Մոլդովայում շուրջ չորս հազար վարակվածներից հազարը բժիշկ է
Մոլդովայում կորոնավիրուսով վարակված բժիշկների թիվը մոտենում է հազարի, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մեկ քառորդը: Այս մասին վկայում են Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները, գրում է Interfax.com-ը։ «Վերջին տվյալների համաձայն՝ Մոլդովայի բժշկական համակարգի 960 աշխատակից վարակված Է COVID-19-ով։ Նրանց թվում են՝ 236 բժիշկ, 344 բուժքույր, 59 բուժակ, 15 դեղագործ, 306 օժանդակ անձնակազմ»,-նշում…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը…














