fbpx
Քաղաքականություն

Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Նախագահը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ:

Նա հույս է հայտնել է, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և խնդրի լուծում գտնել:

«Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»,- ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջով տարածված տեսանյութում:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ