Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարվածությանն ու բախումներին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հյաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների առթիվ, ցավ է հայտնել երկու կողմերից զոհերի և վիրավորների առկայության հետ կապված, կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել:
Խաթիբզադեն նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել լարվածությունը, հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է կողմերին ցանկացած օժանդակություն ցուցաբերել տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Irna-ից:

