fbpx
Սպորտ

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մրցումներ

2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցումները կանցկացվեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինի 26 մարզակառույցներում: Դրանք ավարտուն տեսք կունենան այս տարեվերջին: Որոշ ասպարեզներում կփորձարկվեն, ոչ պաշտոնական մրցումներ կանցկացվեն ամռանը:

Ի դեպ, ընդամենը օրեր հետո, փետրվարի 15-ին և 16-ին, Չինաստանի մայրաքաղաքից 90 կմ հեռավորության վրա գտնվող դահուկուղիներում նախատեսված էր առաջին ստուգողական մրցաշարը: Աշխարհի գավաթի խաղարկության ծրագրով, իրենց ունակությունները պետք է դրսևորեին լեռնադահուկային սպորտի ներկայացուցիչները: Սակայն բռնկված կորոնավիրուսի պատճառով այս, և բազմաթիվ այլ մրցումներ, չեղարկվել են:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ