ՄՕԿ
Դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում․ Բախ
ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը մարտի 18-ին կրկին տեսակոնֆերանս է անցկացրել։ Քննարկվել են առաջիկա օլիմպիական խաղերի անցկացմանն առնչվող հարցեր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիր է և այն պահանջում է զգուշավոր ու միասնական մոտեցում: Նա իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական հանրությանը՝ համերաշխություն դրսևորելու համար: Բախը նշել է, որ դժվար է…
Տոկիոյի օլիմպիական խաղեր չեն հետաձգվի. ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն մարտի 17 –ին տեսակոնֆերանս է անցկացրել ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ և պաշտոնական հայտարարություն է հրապարակել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղերը հետաձգելու և ժամկետները փոփոխելու անհրաժեշտություն չկա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները ՝ նախատեսված ծրագրով։ Մեկնարկին դեռևս չորս ամիս կա և արմատական որոշումներ ընդունելու ու…
ՄՕԿ-ն ուշադիր հետևում է ԱՀԿ-ի առաջարկություններին․ Թոմաս Բախ
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին: Միաժամանակ չեն կարող անտեսել որակավորման մրցաշարերի հետ կապված խնդիրները: Գիտակցում են, որ խաղերը վտանգի տակ են: Բայց դեռևս չորս ու կես ամիս կա և այդ ժամանակահատվածը պետք է արդունավետ օգտագործել, որպեսզի հնարավոր լինի խաղերի անցկացումը: Աղբյուրը հիշեցնում է, որ…
Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել
Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում է, քան չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին: Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը…
Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում են նախապատրաստվել օլիմպիական խաղերին: Այս առթիվ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ ՄՕԿ-ը պատրաստվում է հուլիսի 24 –ին Տոկիոյում կայանալիք խաղերի բացման արարողությանը: Առկա է օլիմպիական շարժման միասնությունը, համերաշխությունը, մասնավորապես` խաղերի նախապատրաստման և որակավորման մրցումներում: Բազմաթիվ ազգային օլիմպիական կոմիտեներ, ֆեդերացիաներ միասնաբար աշխատում են…
ՄՕԿ-ի թանգարանը նվեր է ստացել է մոտ 9 միլիոն դոլարանոց 130-ամյա ձեռագիր (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին: Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը…
Միջազգային օլիմպիական կոմիտեն կպայքարի կորոնավիրուսի դեմ
Միջազգային օլիմպիական կոմիտեն /ՄՕԿ / հայտարարել է, որ մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, կազմկոմիտեն միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։ «Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից մեկը», ասված է ՄՕԿ -ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ՄՕԿ -ը կապի մեջ է առողջապահության համաշխարհային կազմակերպության և…
FIFA-ի նախագահը ընտրվել է ՄՕԿ-ի անդամ
FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկացնում են Ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Ընտրությունը կատարվել է ՄՕԿ-ի 135-րդ նստաշրջանի ընթացքում։ Ինֆանտինոն FIFA-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։
Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում ընդգրկվել են 22 մասնագետներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան և Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի մրցավայր առաջին պաշտոնական այցից հետո հայտարարել է կազմկոմիտեի ստեղծման մասին: Կազմկոմիտեն, որը կունենա 22 անդամ, կգլխավորի Վինչենցո Նովարին: Կազմկոմիտեի ղեկավարից ու Իտալիայի կառավարության ներկայացուցիչից բացի, դրա կազմում տեղն են գտել ևս 10-ական սպորտային ու տեղացի մասնագետներ: Կազմկոմիտեի առաջին…
Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի որակազրկումը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները: Դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար Ռուսաստանին չորս տարով զրկել էր բոլոր միջազգային մրցումների մասնակցության իրավունքից (այդ թվում Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնություններից): «Սպեկուլյացիայով չեմ զբաղվի իրադարձությունների զարգացման հարցում, սակայն WADA-ի որոշումը պարտադիր է Միջազգային օլիմպիական կոմիտեի կատարման…
Օլիմպիական խաղեր․ 2 մրցումների անցկացման ժամերը փոխվել են
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը փոխել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ձիասպորտի և տրիատլոնի մրցումների անցկացման ժամերը: ՄՕԿ-ն ու Տոկիո-2020-ի կազմկոմիտեն շոգի պատճառով որոշել են մրցումներն անցկացնել վաղ առավոտյան: Տրիատլոնիստներն առավոտյան ժամը 7:30-ի փոխարեն պայքարը կսկսեն 6:30-ին, իսկ ձիասպորտի մրցման մասնակիցները՝ 7:30-ին և 8:00-ին (8:30-ի փոխարեն): Ավելի վաղ որոշվել էր Տոկիո-2020-ի մարաթոնյան վազքի և մարզական…
ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը հաստատել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունում շքերթի հերթականությունը թիմերի համար: Սկսած Տոկիո-2020-ից՝ Հունաստանի հավաքականից հետո շքերթի դուրս կգա փախստականների թիմը, որը ՄՕԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերից առաջ: Տանտերերի հետ շքերթը կփակեն հաջորդ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի…
Թոմաս Բախը ստուգել է Դակարի պատրաստվածությունը պատանեկան Օլիմպիական խաղերին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն այցելել է Սենեգալի Մայրաքաղաք Դակար, որը 2022 թվականին կընդունի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Թոմաս Բախը ՄՕԿ-ի համակարգող խմբի ներկայացուցիչների հետ այցելել է այն մարզօջախները, որտեղ անցկացվելու են մրցումները: ՄՕԿ-ի ղեկավարը ներկա է եղել նաև թաեքվոնդոյի, սուսերամարտի և կարատեի մաստեր կլասի, ինչից հետո այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Սենեգալում…
Պեկին-2022. ՄՕԿ-ը բարձր է գնահատել չինացիների պատրաստվածությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Պեկին կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությունը 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: 3 օրվա ընթացքում ՄՕԿ-ի ներկայացուցիչներն այցելել են տարբեր մարզօջախներ ու հանդիպումներ ունեցել Պեկին-2022-ի Կազմկոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի աշխատակիցների հետ: «Մեզ չի զարմացնում Չինաստանի բարձր պատրաստվածությունը Խաղերին: Մենք տպավորված ենք նախորդ այցից…
Մեր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով․ Թոմաս Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին շնորհվել է Գդանսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Օլիմպիական չեմպիոնը նման պատվի է արժանացել օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանելու գործընթացին աջակցելու համար: «Մեր ընդհանուր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Թոմաս Բախը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄՕԿ-ի…















